Տոսու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սպարկերտի գավառակում։ Գտնվում էր Ս. Սկավառակ վանքի շրջակայքում։

Գյուղ
Տոսու
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակՍպարկերտի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունտոսուեցի
Ժամային գոտիUTC+3

Բնակչություն խմբագրել

1850-ական թվականներին ուներ 18 տուն, իսկ 1880-ական թվականներին՝ 15 տուն հայ բնակիչ։

Պատմություն խմբագրել

1907 թվականին գյուղում հայերը ինքնապաշտպանական մարտեր են վարել։ Տոսուն կողպտվել և ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Տոսուն ուներ Ս. Գևորգ և Ս. Սարգիս անուններով հայկական եկեղեցիներ։ Գյուղից արևելք գտնվում էր Սահակ Պարթև անունով եկեղեցին[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 122

Աղբյուրներ խմբագրել