Տոնտո Դիկե
Տոնտո Վիգո Չարիթի Դիկե (Tonto Wigo Charity Dikeh, հունիսի 6, 1985, Ռիվերս նահանգ, Նիգերիա), առավել հայտնի է որպես Տոնտո Դիկե, նիգերիացի դերասանուհի, երգչուհի, բարերար[1][2]։
Տոնտո Դիկե | |
---|---|
Ծնվել է | հունիսի 6, 1985 (38 տարեկան) |
Ծննդավայր | Ռիվերս նահանգ, Նիգերիա |
Քաղաքացիություն | Նիգերիա |
Կրթություն | Ռիվերսի գիտության և տեխնոլոգիայի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բակալավր |
Երկեր | Zara?, Dirty Secrets?, Final Hour?, grace in Christianity?, Insecurity?, The Plain Truth?, Love My Way?, Before the Fall?, Strength to strength?, Q48752227?, Native Son?, Dangerous Beauty?, My Fantasy?, Last Mission? և Պիկ ժամ |
Մասնագիտություն | դերասանուհի և երգչուհի |
Կայք | tontodikehent.com |
Ֆիլմեր և հեռուստատեսություն խմբագրել
Տոնտո Դիկեն նկարահանվել է «Dirty Secret» ֆիլմում, ինչը հակասություններ է առաջացրել նիգերիացիների շրջանում, քանի որ ֆիլմում առկա էին բազում հասուն տարիքի տեսարաններ, որոնք ժամանակին բավականին օտար էին նիգերիական կինոոլորտում։ Թեպետ ոմանք քննադատեցին Տոնտո Դիկեի ոչ ավանդական դերը, մյուսներն ասում էին, որ Դիկեն պարզապես պրոֆեսիոնալ է[3][4]։
Երաժշտական գործունեություն խմբագրել
Մի շարք ֆիլմերում նկարահանվելուց հետո Դիկեն որոշել է հանդես գալ երաժշտության բնագավառում, թեև արդեն նկարահանվել էր Amaco investments երաժշտական տեսահոլովակում[5]։ Երգարվեստում նրա դեբյուտը կայացել է 'Hi' և 'Itz Ova' սինգլների թողարկմամբ[6][7]։ 2014 թվականի հունիսի 13-ին փոփ աստղ Դբանջը բացահայտել է Դիկեին այլ արտիստների հետ իր DB Records ձայնագրման լեյբլի ներքո[8]։ 2015 թվականի մարտին Դիկեն հայտարարել է DB records-ից հեռանալու մասին[9]։
Անձնական կյանք խմբագրել
Տոնտո Դիկեն ծնվել է Նիգերիայի Ռիվերս նահանգի Պորտ Հարկորտ քաղաքում։ 3 տարեկանում կորցրել է մորը[10]։ Դիկեն ընտանիքի 3-րդ երեխան է, ունի 5 քույր-եղբայր և 2 խորթ քույր-եղբայր խորթ մոր կողմից։ Նախնական կրթություն ստացել է Պորտ Հարկորտում, այնուհետև ընդունվել է Ռիվերսի գիտության և տեխնոլոգիայի պետական համալսարան[11]։ 2015 թվականի օգոստոսին ամուսնացել է Օլադուննի Չըրչիլի հետ, 2016 թվականին նրանք ամուսնալուծվել են։ Նույն տարում ծնվել է Դիկեի երեխան՝ Անդրե Օմոդայո Չըրչիլը։ 2016 թվականի հունիսի 22-ին Տոնտո Դիկեի Ինստագրամի հետևորդների թիվն անցել է 1 միլիոնը[12]։
Ընտրված սինգլներ խմբագրել
Անվանում | Տարի | Ծանոթագրություններ |
---|---|---|
"Hi" | 2012 | [13] |
"Itz Ova" | ||
"Crazically Fit" (featuring Terry G) | [14] | |
"Jeje" | 2013 | [15] |
"Sheba" (featuring Solidstar) | [16] | |
"Ekebe" | 2014 | [17] |
"Sugar Rush" (featuring D'banj) | 2015 | [18] |
Ընտրված ֆիլմեր խմբագրել
|
|
|
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Tonto Dikeh». Naij.com - Nigeria news. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Actress Tonto Dikeh Full Biography Life And News - How Nigeria». How Nigeria (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Nigeria: Nollywood Splits Over Tonto Dike». allAfrica.com. Վերցված է 2011 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Nigerian celebrities and Tattooing». The Vanguard. Lagos, Nigeria. 2012 թ․ հունվարի 6. Վերցված է 2012 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Tonto Dikeh life history and profile, Playing music with Patience Ozokwor». Anambra fashion week. 2012 թ․ հունվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «World Premiere Tonto Dikeh». Too Xclusive. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Tonto Dike needs to learn how to sing». Nigeria films. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «D'banj Finally Unveils DB Records Lee Family». Joints Arena.
- ↑ «Tonto Dike Leaves D'banj's Record Label». Naija Loaded.(չաշխատող հղում)
- ↑ «Photos – Tonto Dikeh Shares Late Mum, Step Mother & Dad». MJ Celebrity Magazine. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին..
- ↑ «Tonto Dikeh Biography,Life History,Profile & movies». NaijaGists.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին..
- ↑ «Tonto Dikeh Celebrates As She Clocks 1 Million Instagram Followers». PZIMEDIA. Lagos, Nigeria. 2016 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին..
- ↑ «Tonto Dikeh - Itz Ova + Hi». 2012 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Single Premiere: Tonto Dikeh ft Terry G - Crazically Fit - 360Nobs.com». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Tonto Dikeh - JEJE». 2013 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Tonto Dikeh - Sheba ft Solidstar». 2013 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Tonto Dikeh premieres New Song "Ekebe" – Listen».
- ↑ «VIDEO: Tonto Dikeh - Sugar Rush ft. D'banj». 2015 թ․ ապրիլի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.