Տոյոտա Celica՝ Տոյոտա ընկերության կողմից արտադրվող միջին դասի մատչելի սպորտային ավտոմեքենա, կուպե թափքով։

2004 Toyota Celica GT-S (ԱՄՆ)

Toyota Celica-ի սերունդները խմբագրել

  • 1 սերունդ (1970-1977)
  • 2 սերունդ (1978-1981)
  • 3 սերունդ (1982-1985)
  • 4 սերունդ (1986-1989)
  • 5 սերունդ (1990-1993)
  • 6 սերունդ (1994-1999)
  • 7 սերունդ (1999-2006)

1-ին սերնդի Toyota Celica / A20/35 Series (1970-1977) խմբագրել

 
1970-1974 Toyota Celica notchback coupe

Celica-ի առաջին սերունդը Ճապոնիայի ներքին շուկայում հայտնվեց 1970 թվականին՝ հանդիսանալով հանրահայտ Toyota 2000GT սպորտային կուպեյի ժառանգորդը։ Առաջին անգամ ցուցադրվելով 1970 թվականի Տոկիոյի միջազգային ավտոսրահում, այն արդեն նույն տարվա դեկտեմբերից առաջարկվում էր ներքին շուկայում ET, LT, ST, GT, և GTV մոդիֆիկացիաներով։

Արտահանման համար ընկերությունը նախատեսել էր LT, ST և GT մոդիֆիկացիաները։ Բազային LT տարբետակը սարքավորվել է 2T 4-գլանային շարային շարժիչով՝ 1600 սմ3 աշխատանգային ծավալով։ Ի տարբերություն առաջինի՝ ST մոդիֆիկացիան սարքավորվել է կրկնակի խուցով կարբյուրատորային 2T-B բենզինային շարժիչով։ 2T-G DOHC 1600 սմ3 ուժային ագրեգատով սարքավորվել է GT թոփ-տարբետակը՝ երկու Mikuni-Solex կարբյուրատորներով։

1975 թ. վերաոճավորում խմբագրել

 
1976 Toyota Celica GT

1975 թվականի հոկտեմբերին Celica-ի մոդելային շարքը ենթարկվեց վերաոճավորման, որը հիմնականում անդրադարձավ մեքենայի առաջնամասին։

2-րդ սերնդի Toyota Celica / A40 Series (1978-1981) խմբագրել

1978 թվականի մոդելային տարվա Celica-յի արտադրությունը սկսվել է 1977-ին։ Այն առաջարկվել է կուպե և լիֆթբեք թափքերով։

3-րդ սերնդի Toyota Celica / A60 Series (1982-1985) խմբագրել

1982 թվականին տեղի ունեցավ 3-րդ սերնդի Toyota Celica-ի առաջնելույթը, որն այժմ արդեն առաջարկվում էր նաև կաբրիոլետ թափքով։

4-րդ սերնդի Toyota Celica / T160 Series (1985-1989) խմբագրել

 
1988 Toyota Celica All-Trac Turbo ST165

1986 թվականի Toyota Celica-ն հանդիսանում էր արդեն բոլորովին նոր, այլ ոչ պարզապես վերամշակված առաջնաքարշակ մոդել։ Շարժիչային գամմայում հայտնվում է նաև 2-լիտրանոց ուժային ագրեգատ։ Հյուսիսամերիկյան շուկայում, որն այս մոդելի համար ամենամեծն էր հանդիսանում իր ծավալներով, նույնպես առաջարկվեցին ST, GT և GT-S մոդիֆիկացիաներ։ Փոքր թվաքանակներով միայն Ճապոնիայի ներքին շուկայի համար ընկերությունը 1986-ի հոկտեմբերից սկսեց արտադրել GT-Four (ST165) հզորացված արագընթաց տարբերակը՝ լիաքարշակ համակարգով և 2.0-լիտրանոց 190-ձիաուժանոց GT-S 2.0 L տուրբինացված շարժիչով։

5-րդ սերնդի Toyota Celica / T180 Series (1990-1993) խմբագրել

 
1990-1993 Toyota Celica GT-Four Coupe

Հինգերորդ սերնդի Celica-ն՝ 1990 թվականի մոդելային տարվա մեքենան վաճառքում հայտնվեց 1989-ի սեպտեմբերին։ Նոր սերնդի Celica-ն ստացավ նոր ոճ. նորաոճ անվասկավառակներ ու դողեր. իսկ ամենակարևոր նորարարությունը՝ լիաքարշակ GT-Four (ԱՄՆ-ում՝ All-Trac) տարբերակի նոր սերունդն է։ Ճապոնիայի ներքին շուկայում այս մոդելն առաջարկվել է S-R, Z-R, GT-R, Active Sports, և GT-Four տարբերակներով. ամերիկյան շուկայում՝ ST (1.6 L 4A-FE շարժիչով) և GT ու GT-S մոդիֆիկացիաները՝ 2.2 L 5S-FE շարժիչով։ Եվրոպական մոդիֆիկացիաներն էին՝ 1.6 ST-i, 2.0 GT-i 16, և GT-Four-ը։ Բոլոր մեքենաներն առաջարկվել են 4-աստիճան ավտոմատ կամ 5-աստիճան մեխանիկական փոխանցումատուփերով։

6-րդ սերնդի Toyota Celica/ T200 Series (1994-1999) խմբագրել

1994-ին Տոյոտան պատրաստել էր արդեն Celica-ի 6-րդ սերունդը։ Այժմ ԱՄՆ-ում այն վաճառվում է միայն ST և GT տարբերակներով։ Վերջինս "Սպորտային փաթեթ"-ով սարքավորվելիս՝ անվանվում է GT-S։ Ճապոնիայի ներքին շուկայում մոդելն անվանվել է SS-I և SS-II։ ST205 GT-Four տարբերակը հայտնվել է 1994-ի փետրվարին. իսկ Convertible (կաբրիոլետ) թափքով մեքենան հաճտնվեց շուկայում նույն տարվա աշնանը։ Լիաքարշակ All-Trac, կամ GT-Four ST205 տարբերակի վաճառքն իրականագվել է միայն Ճապոնիայըւմ, Ավստրալիայում, Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում։ Այս Celica-ն սարքավորվել է 239-ձիաուժանոց 3S-GTE շարժիչով, որի հզորությունը ճապոնական շուկայի համար կազմում էր 251 ձիաուժ։

7-րդ սերնդի Toyota Celica / T230 series (1999-2006) խմբագրել

Այս մեքենան արտադրվել է երկու տիպի թափքով՝ 3-դռնանի կուպե (հեթչբեք) և կաբրիոլետ։ Այն սարքավորվել է երկու մոդելի շարժիչներով՝ 1ZZ-FE (1794 սմ³, 143 ձիաուժ, VVT-i) և 2ZZ-GE (1796 սմ³, 192 ձիաուժ, VVTL-i)։ 7-րդ սերնդի Celica-ն եղել է բացառապես առաջնաքարշակ։