Տոյոտայի ուղին սկզբունքների և վարքագծերի բազմություն է, որն ընկած է Տոյոտա ընկերության ղեկավարման մոտեցումների և արտադրական համակարգի հիմքում։ Տոյոտա ընկերությունն առաջին անգամ իր փիլիսոփայությունը, արժեքները և արտադրական իդեալները ամփոփել է 2001 թ․։ Այն կազմված է հետևյալ երկու կարևորագույն ոլորտների սկզբունքներից՝ շարունակական բարելավում և հարգանք մարդկանց նկատմամբ։

Ընդհանուր սկզբունքներ խմբագրել

Սկզբունքների երկու առանցքային կետերն են շարունակական բարելավումը և հարգանքը մարդկանց նկատմամբ։ Շարունակական բարելավման սկզբունքն ներառում է երկարաժամկետ տեսլականի ստեղծումը, աշխատանքային մարտահրավերները, շարունակական նորարարությունը։ Հարգանք մարդկանց նկատմամբ սկզբունքը ներառում է հարգանք ստեղծելու ուղիները և թիմային աշխատանքը։

Բիզնեսի վարման 14 սկզբունքները` խմբագրել

  1. Ընդունիր որոշումներ կառավարման համար հաշվի առնելով երկարաժամկետ հեռանկարները, անգամ եթե դա վնաս է հասցնում կարճաժամկետ ֆինանսական նպատակներին։
  2. Անընդհատ հոսքի տեսքով գործընթացները նպաստում են խնդիրների բացահայտմանը։
  3. Օգտագործիր առանձնացման միջոցը, որպեսզի խուսափես կրկնարտադրությունից։ Արտադրության գործընթացի կազմակերպումը պահանջում է, որպեսզի սպառողը ստանա այն ինչ պետք է իրեն անհրաժեշտ պահին և քանակությամբ։
  4. Հավասարաչափ բաշխի աշխատանքի ծավալը։ Ճիշտ խնայողական արտադրություն ստեղծելու և սպասարկման որակի բարելավմանը հասնելու համար անհրաժեշտ է հավասարեցնել արտադրական գրաֆիկը՝ ոչ միշտ խստորեն հետևելով պատվերների ընդունման հաջորդականությանը։
  5. Կանգնեցրու արտադրությունը, եթե դա է պահանջում որակի պահպանումը։
  6. Ընդունված խնդիրները և աշխատակիցների լիազորությունները՝ անդադար կատարելագործման հիմքն են։
  7. Օգտագործիր տեսողական վերահսկում, որ ոչ մի խնդիր չմնա աննկատ։
  8. Օգտագործիր միայն վստահելի և փորձարկված տեխնոլոգիաներ։
  9. Պատրաստիր առաջնորդներ, որոնք լիովին տիրապետում են իրենց գործին, քարոզում են ընկերության փիլիսոփայությունը և կարող են սովորեցնել այս ամենը ուրիշներին։
  10. Պատրաստիր յուրահատուկ մարդկանց և ձևավորիր թիմեր՝ ընկերության փիլիսոփայությունը քարոզող։
  11. Հարգիր գործընկերներիդ և պատվիրատուներիդ, առաջադրիր նրանց բարդ խնդիրներ և օգնիր կատարելագործվել։
  12. Եթե ցանկանում ես հասկանալ իրավիճակը, ապա նայիր ամեն ինչին քո աչքերով (Գենչի Գենբուցու)։
  13. Որոշումներ ընդունելիս մի շտապիր, դիտարկիր բոլոր հնարավոր տարբերակները։
  14. Դարձրու կազմակերպությունդ ուսուցանվող ի հաշիվ անդադար վերլուծության և կատարելագործման։

Աղբյուրներ խմբագրել