Թում, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում, Մշո դաշտի արևմտյան մասում, Մուշից հյուսիս-արևմուտք, արգավանդ հարթավայրում։ Գտնվում է Մուշ քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք՝ Արածանիի աջ կողմում՝ Խազխան գետի ստորին հոսանքում[1]։

Գյուղ
Թում
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Այլ անվանումներԴոմ, Դոմտուոմ, Թոմ, Թուոմ, Տոմ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն400 մարդ (1913)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Հայկական հնագույն գյուղերից է (հավանաբար համապատասխանում է Հովհաննես Մամիկոնյանի հիշատակած Տոմբ գյուղին)։ 1913 թվականին ունեցել է 400 հայ բնակիչ 40 տնով։ Գյուղում կար եկեղեցի, XIX դարի վերջից գործող վարժարան։

1915 թվականին, Մեծ Եղեռնի ժամանակ գյուղն ավերվել է, իսկ բնակիչները բռնությամբ տեղահանվել են։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 494

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։