Տոմիսլավ Ռադիչ
Տոմիսլավ Ռադիչ (խորվաթերեն՝ Tomislav Radić, դեկտեմբերի 8, 1940[1][2], Զագրեբ, Banovina of Croatia, Հարավսլավիայի Թագավորություն - մարտի 7, 2015[1][2]), խորվաթ ռեժիսոր և սցենարիստ[3]
Տոմիսլավ Ռադիչ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1940[1][2] |
Ծննդավայր | Զագրեբ, Banovina of Croatia, Հարավսլավիայի Թագավորություն |
Մահացել է | մարտի 7, 2015[1][2] (74 տարեկան) |
Քաղաքացիություն | Խորվաթիա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, ռեժիսոր և համալսարանի դասախոս |
IMDb | ID ID 0705576 |
Կենսագրություն խմբագրել
Տոմիսլավ Ռադիչը ծնվել է 1940 թվականի դեկտեմբերի 8-ին, Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։ 1962 թվականին ավարտել է Զագրեբի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, 1973-ին՝ դրամատիկ արվեստի ակադեմիան[4]։ Ապրել ու ստեղծագործել է հայրենի քաղաքում։ Ամուսնացել է երկու անգամ, ունեցել երեք երեխա՝ երկու դուստր և մեկ որդի։
1960-ական թվականներին լայն ճանաչում է ձեռք բերել որպես թատերական ռեժիսոր։ Հիշատակման է արժանի հատկապես Ռայմոն Քենոյի «Ոճային վարժանքներ» պիեսի նրա բեմադրությունը, որը մեծ հաջողություն է ունեցել, արժանացել թե՛ թատերասեր հասրակության և թե՛ քննադատության ջերմ ընդունելությանը և Զագրեբի &TD թատրոնում շարունակում է ներկայացվել մինչև օրս (սկսած 1968 թվականից)։
Այնուհետև Ռադիչն աշխատանքի է անցել հեռուստատեսությունում, Խորվաթիայի ռադիոհեռուստապետկոմի պատվերով նկարահանել մի շարք փաստավավերագրական կինոնկարներ, հեռուստաբեմադրություններ։ 1972 թվականին իր առաջնելույթն է ունեցել խաղարկային կինոյում՝ նկարահանելով «Կենդանի ճշմարտություն» Živa istina ֆիլմը։ Մի քանի տասնամյակ շարունակ խաղարկային ու հեռուստատեսային ֆիլմեր է նկարահանել, ինչպես նաև հեղինակել է կինոսցենարներ։ Նրա կինոռեժիսորական աշխատանքներից առանձնապես բարձր են գնահատվել Ինչ էր գրանցել Իվան (2005) և Փոսորակը (2011) գեղարվեստական ֆիլմերը, որոնք երկուսն էլ Պուլայի կինոփառատոնում «Ոսկե ասպարեզ» մրցանակ են շահել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։
Տոմիսլավ Ռադիչը մահացել է 2015 թվականի մարտի 7-ին՝ 74 տարեկան հասակում[5]։
Ֆիլմագրության ընտրանի խմբագրել
- Živa istina (1972)
- Timon (1973)
- Luka (1992)
- Anđele moj dragi (1995)
- The Miroslav Holding Co. (2001)
- What Iva Recorded (2005)
- Three Stories About Sleeplessness (2008)
- Kotlovina (2011)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ «Umro redatelj 'Stilskih vježbi' Tomislav Radić». Večernji.hr (Croatian). Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Umro filmski i kazališni redatelj Tomislav Radić». hrt.hr. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 10. ožujka 2015-ին.
- ↑ Tomislav Radić died! Արխիվացված 2016-02-05 Wayback Machine
Արտաքին հղումներ խմբագրել
- Tomislav Radić at hrfilm.hr
- Տոմիսլավ Ռադիչ Internet Movie Database կայքում