Տոկոսների համաձայնություն

Տոկոսների համաձայնությունը համաձայնություն էր Իոսիֆ Ստալինի և Ուինսթոն Չերչիլի միջև՝ հարավ արևմտյան Եվրոպան ազդեցության ոլորտների բաժանելու մասին։ 1944 թ.-ի հոկտեմբերի 9-ին երկու առաջնորդները հանդիպեցին Մոսկվայի կոնֆերանսում և Չերչիլը առաջարկեց, որ Խորհրդային Միությունը պետք է 90 տոկոս ազդեցություն ունենա Ռումինիայում և 75 տոկոս Բուլղարիայում. իսկ Միացյալ Թագավորությունը պետք է 90 տոկոս ազդեցություն ունենա Հունաստանում. իսկ Հունգարիայում և Հարավսլավիայում Չերչիլն առաջարկեց, որ նրանցից յուրաքանչյուրը պետք է 50 տոկոս ազդեցություն ունենան։ Չերչիլը դա գրեց մի կտոր թղթի վրա, որը հրեց դեպի Ստալին, ով այն նշեց համաձայնությամբ և վերադարձրեց։

Ստալինի հետ ունեցած Չերչիլի գաղտնի համաձայնության պատճենը

«Չի կարելի՞ բավականին ցինիկ ընկալվի, եթե թվա, որ մենք այս միլիոններ մարդկանց ճակատագրական խնդիրներից նման թեթև եղանակով ենք ազատվել։ Եկե՛ք վառենք թուղթը», ասաց Չերչիլը։

«Ո՛չ, դուք պահեք այն», պատասխանեց Ստալինը։

Երկու արտգործնախարարները, Անթոնի Իդենը և Վյաչեսլավ Մոլոտովը հոկտեմբերի 10-ին և 11-ին բանակցեցին տոկոսային համատեղ օգտագործումների մասին։ Այս բանակցությունների արդյունքում Խորհրդային ազդեցությունը Բուլղարիայում և Հունգարիայում ավելացվեց 80 տոկոսի – բացի դրանցից, ոչ մի այլ երկիր չնշվեց։

Ստալինը իր խոստումը պահեց Հունաստանի մասին։ Անգլիան աջակցեց հույն կառավարական ուժերին քաղաքացիական պատերազմում, սակայն Խորհրդային Միությունը չաջակցեց կոմունիստ խորհրդակիցներին[1]։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. P. M. H. Bell, The World Since 1945: An International History (2001), ISBN 0340662352

Արտաքին հղումներ խմբագրել