Տոկիոյի համալսարան (ճապ. ՝ 東大 )՝ հնագույն և խոշորագույն համալսարան Ճապոնիայում ։ Հիմնադրվել է 1877 թվականին ՝ որպես Տոկիոյի ազգային (կայսերական) համալսարան։ Ունի իրավաբանական , տնտեսագիտական , բանասիրական , մանկավարժական , ինժեներա-տեխնոլոգիական , բնական գիտությունների , գյուղատնտեսական , բժշկական , դեղագործական ֆակուլտետներ, ինչպես նաև հանրակրթական քոլեջներ։ Համալսարանին կից գործում են տիեզերական ճառագայթների լաբորատորիա, երկրաշարժերի , միջուկային հետազոտությունների, ֆիզիկական պինդ մարմինների, կիրառական մանրէաբանության , արդյունաբերության, ժուռնալիստիկայի, բժշկական գիտությունների (1892 թ. ), արևելագիտության , սոցիալական գիտությունների, տիեզերքի և օդագնացության , օվկիանոսագիտության և այլ գիտահետազոտական ինստիտուտներ։ Գրադարանը (հիմնադրվել է 1877 թվականին) ունի 4 միլիոն և ավել գիրք ։
Տոկիոյի համալսարան
Տեսակ համալսարան Կարգախոս Into a Sea of Diversity: Creating the Future through Dialogue [1] , 多様性の海へ:対話が創造する未来 [2] , Discover Excellence. [3] և 志ある卓越。 [4] Հիմնադրված է ապրիլի 12 , 1877 [5] Ռեկտոր Դզյունիտի Համադա Անդամակցություն IIIF Consortium [6] , Հետազոտական համալսարանների միջազգային միություն , The Japan Association of National Universities ? [7] [8] , ArXiv [9] , ORCID [10] և Open Education Global ? [11] Երկիր Ճապոնիա [12] Տեղագրություն Hongō ? [13] Կայք u-tokyo.ac.jp/ja/index.html (ճապոներեն) , u-tokyo.ac.jp/en/index.html (անգլ.) , u-tokyo.ac.jp/zh/index.html (չին.) և u-tokyo.ac.jp/ko/index.html (կոր.) Տոկիոյի համալսարան (Ճապոնիա) Տոկիոյի համալսարան, Ճապոնիա
University of Tokyo Վիքիպահեստում
Ծանոթագրություններ
խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից ։