Տոդոս լոս Սանտոս
Տոդոս լոս Սանտոս (իսպ.՝ Lago Todos los Santos, որը իսպաներեն նշանակում է «Բոլոր սրբերի լիճ»), լիճ Լոս Լագոս շրջանում՝ Չիլիի հարավում։
Տոդոս լոս Սանտոս | |
---|---|
Տեսակ | լիճ |
Երկիր | Չիլի |
Վարչատարածք | Լոս Լագոս |
ԲԾՄ | 189 մետր |
Խորություն | 334 մետր |
Մակերես | 178,5 կմ² |
Ծավալ | 34 400 խորանարդ հեկտոմետր |
Ջրի պահման ժամանակ | 4 տարի[1] |
Ջրահավաքի տարածք | Petrohué basin? |
Ավազանի տարածք | 3036 կմ² |
Ավազանի երկիր | Չիլի |
Լճից հոսող գետ | Petrohué River? |
Աշխարհագրություն խմբագրել
Լիճը գտնվում է պրովինցիայի մայրաքաղաք Պուերտո Մոնտիից 96 կմ հյուսիս-արևելք և Պուերտո Վարաս քաղաքից 76 կմ արևելք, Վիսենտե Պերես Ռոզալես ազգային պարկի սահմանին։ Դա Չիլիի ամենամեծ իններորդ լիճն է (լճի տարածքը 178,5 կմ² է[2]): Լիճը գտնվում է Անդերի նախալեռներում՝ 189 մետր բարձրության վրա, իսկ լճի միջին խորությունը 191 մետր է, այսինքն՝ լճի հատակի մեծ մասը ընկած է օվկիանոսի մակարդակից ցածր։ Տոդոս լոս Սանտոս լիճն ունի միայն մեկ կղզի՝ Մարգարիտա (Դե լաս Կաբրասի հին քարտեզներում) և զբաղեցնում է 100 հա տարածք։ Լճի ավազանի մակերեսը 17 անգամ գերազանցում է մակերևույթային մակերեսին և կազմում է 3036 կմ²։ Լճի ծագումը և՛ սառցադաշտ է, և՛ հրաբխային։ Սառցե դարաշրջանում, սառցադաշտի երկու ճյուղերը, որոնք սահում էին լեռներից հակառակ ուղղությամբ՝ մեկը դեպի հարավ Ռիո Նեգրոյի ներկայիս հովտով և մյուսը դեպի հյուսիս Բլանկո գետի ներկայիս հովտով, միաձուլվելով մի կետում Երկայնական հովտում և միասին շարժվելով դեպի արևմուտք, գոյացել է ցածրավայր, որն այժմ զբաղեցնում են Տոդոս լոս Սանտոս և Լյանկիուե լճերը։ Օսորնո և Քալբուկո հրաբուխների գործունեության հետևանքով սառցադաշտը հալվեց և լիճը հրաբխային լավայով բաժանվեց երկու առանձին ջրամբարների։ Լավային հոսքը Տրոնադոր հրաբխից հասավ նաև լիճ՝ Բլանկո գետի հովտի երկայնքով։
Ջրաբանություն խմբագրել
Լիճն ունի բավականին մեծ ծավալ՝ 34,4 կմ³, ինչը բացատրվում է նրա մեծ խորությամբ (առավելագույն խորությունը՝ 337 մետր)։ Լճի հարավ-արևմտյան ծայրից հոսում է Պետրոուե գետը (համանուն բնակավայրի մոտ), լճից դուրս հոսող ջրի ծավալը 270 մ³/վ է, լճի ամբողջ ջուրը թարմացվում է 4 տարվա ընթացքում։ Լիճը շրջապատված է լեռներով, որոնց մեջ կան երեք հրաբուխների գագաթներ՝ Օսորնոն՝ արևմուտքում, Պունտիագուդոն՝ հյուսիսից և Տրոնադորը՝ արևելքից։ Լճի ավազանը հիմնականում ծածկված է բարեխառն գոտու վալդիվյան խոնավ անտառներով[3]։ Լճը կարող է կանաչ, կապույտ կամ արծաթափայլ տեսք ունենալ ՝ կախված օրվա ամպամածությունից և եղանակից։ Կանաչավուն երանգի մեծ մասը գալիս է հանքային մնացորդներ պարունակող սառցադաշտային հալված ջրից։
Լճի համայնապատկեր խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://wldb.ilec.or.jp/Details/Lake/SAM-11
- ↑ «База данных по озерам мира Международного комитета по проблемам озер (Word Lake Database, International Lake Environment Committee)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «All on Lake Todos los Santos». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոդոս լոս Սանտոս» հոդվածին։ |