Տնտեսագիտության բակալավր

Տնտեսագիտության բակալավր (անգլ.՝ Bachelor of Economics , B. Ec.) , գիտական առաջին աստիճան տնտեսագիտության ոլորտում, որը շնորհվում է բարձրագույն ուսումնական հաստատության շրջանավարտներին քառամյա կրթության վերջում՝ հատուկ քննություններ հանձնելուց հետո, իսկ երբեմն՝ ոչ ծավալուն ատենախոսություն պաշտպանելուց հետո[1]։

Ուսումնական ծրագրի ավարտին խմբագրել

Տնտեսագիտական բակալավրի գիտական աստիճան ստանալու համար սովորողներին դասավանդվում է հատուկ ուսումնական ծրագիր, որի ընթացքում ուսումնասիրում են տնտեսության գործունեության օրինաչափությունները և տեսական հիմունքները,այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակներում տնտեսական որոշումների կայացման և իրականացման սկզբունքները։ Ուսումնառության ընթացքում ուսանողները սովորում են կազմել և խմբագրել տնտեսական թեմաներով աշխատանքներ, կիրառել ֆինանսական, հաշվապահական և վիճակագրական տեղեկատվության տնտեսական վերլուծության մեթոդներ, հմտորեն օգտվել արդի տեխնոլոգիաներից՝ տնտեսական խնդիրները լուծելու համար։ Այս հմտությունները շրջանավարտներին թույլ են տալիս ուսման ավարտից հետո կարողանալ բացահայտել և վերլուծել տնտեսական խնդիրները տարբեր հանգամանքներում, մշակել դրանց լուծման ուղիներ և գնահատել որոշակի գործունեության արդյունքները[2][3]։

Ուսումնական առարկաները խմբագրել

Ուսումնառության ընթացքում դասավանդվում են տարբեր առարկաներ, որոնցից պարտադիր են՝

  1. մակրոԷկոնոմիկան,
  2. միկրոէկոնոմիկան,
  3. էկոնոմետրիկան,
  4. տնտեսական վիճակագրությունը,
  5. քաղաքական տնտեսությունը,
  6. տնտեսական մտքի պատմությունը[4]։

Առաջարկվում են ընտրովի առարկաներ կա՛մ վերը նշված ոլորտներում, կա՛մ կիրառականտն տեսագիտության տարբեր ոլորտներում՝

  1. գյուղատնտեսական տնտեսագիտություն,
  2. բնապահպանական տնտեսագիտություն,
  3. ռեսուրսների տնտեսագիտություն,
  4. կառավարման տնտեսագիտություն,
  5. ֆինանսական տնտեսագիտություն[5][6]։

Ինչ վերաբերում է մաթեմատիկական տնտեսագիտությանը, ապա այն հաճախ ընտրովի է հատկապես այն ուսանողների համար, ովքեր մտադիր են խորացնել իրենց տնտեսագիտական գիտելիքները։ Այս դեպքում անցնում են մաթեմատիկայի հատուկ դասընթացներ բազմաչափ հաշվարկով, դիֆերենցիալ հավասարումներով, գծային հանրահաշվով, օպտիմալացումով և երբեմն վերլուծությամբ[7]։

Հնարավորությունները խմբագրել

Տնտեսագիտության բակալավրի կոչում ստանալուց հետո, նախ և առաջ, կրթությունը կարելի է շարունակել մագիստրատուրայում։ Գերազանց առաջադիմությամբ ուսումն ավարտածները հնարավորություն ունեն ևս մեկ տարի շարունակել,որի ընթացքում ուսանողները մասնակցում են գիտահետազոտական աշխատանքի և վերջում գրում են դիսերտացիա։ Այս դեպքում նրանց շնորհվում է գերազանցությամբ տնտեսագիտության բակալավրի կոչում, ինչը թույլ է տալիս այդ գիտական աստիճանը կրողին ընդունվել մագիստրատուրա՝ բաց թողնելով մի քանի դասընթացներ։ Տնտեսագիտության բակալավրի կոչում ստացածները կարող են մասնակցել բյուջեների ձևավորմանը, կառավարել դրամական հոսքերը, վերահսկել մատակարարումները և աշխատուժի ծախսերը։ Նրանց գիտելիքների բազան հնարավորություն է տալիս մասնակցել քննարկումներին, զբաղեցնել ղեկավար պաշտոններ։ Տնտեսագիտության բակալավրները պահանջված են որ միայն տնտեսագիտության, այլև քաղաքականության, իրավագիտության, լրագրության ոլորտներում։ Տնտեսագիտության բակալավրի կոչում ունեն այդ ասպարեզում գործունեություն ծավալող շատ հայտնի գործիչներ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bachelor of Economics (BEcon)
  2. «Economics» , University of the Witwatersrand, Johannesburg
  3. 3,0 3,1 «Бакалавр экономики» , Unipage
  4. «Course Information» , UCLA
  5. ««Economics Major and Minor» , Kenneth P. Dietrich, School of Arts and Sciences» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
  6. «Major» , Stanford University, Department of Economics
  7. «Courses and Requirments» , Hamilton College