«Տնակ» (ռուս.՝ «Теремок» ռուսական ժողովրդական հեքիաթ), հայտնի է նաև «Ճանճի տնակ», «Մկան տնակ», «Տնակ», «Գանգ-տնակ», «Գազանները վանդակում», «Վանդակ», «Խրճիթ» վերնագրերով, մշակվել է Լև Տոլստոյի, Միխայիլ Բուլատովի, Անդրեյ Ուսաչովի, Վլադիմիր Սուդեևի կողմից։

Տնակ
ՏեսակՌուսական ժողովրդական հեքիաթներ, ուկրաինական ժողովրդական հեքիաթ, բելառուսական ժողովրդական հեքիաթ և հեքիաթային սյուժե
Ժանրժողովրդական հեքիաթ
Բնագիր լեզուТеремок
ՎիքիդարանՏնակ
 Teremok

Սյուժե խմբագրել

Ռուսական ազգային սյուժե (բնօրինակ) խմբագրել

Ճանճը կառուցեց տուն և սկսեց ապրել այնտեղ։ Հետո նրան միացան փախուստի բախումը, մոծակը, պույ-պույ մկնիկը, գորտը, նապաստակը, քույրիկ աղվեսը, գայլը և ծուռթաթ արջը, որը չի տեղավորվում տնակում, այդ պատճառով որոշում է ապրել տանիքում, ինչի արդյունքում տնակը փլվում է։ Մնացած գազանները հազիվ են փրկվում և սկսում են ապրել անտառում։

Սյուժեն ըստ Լև Տոլստոի խմբագրել

Գնում էր տղամարդը կաթսաներով և մեկը կորցրեց։ Եկավ ճանճը և սկսեց ապրել այնտեղ։ Նրան միանում են մոծակը, պույ-պույ մկնիկը, գորտը, սարից թռչկոտելով իջնող նապաստակը, գեղեցիկ խոսք ունեցող աղվեսը, թփից դուրս եկող և հարձակվող գայլը։ Հետո գալիս է արջը, ջարդելով կաթսան վախեցնում է բոլոր գազաններին։

Սյուժեն ըստ Դմիտրի Բուտորինի (հաճախ հանդիպող) խմբագրել

Դաշտում կանգնած էր տնակը։ Կողքով վազում էր մկնիկը և որոշում, որ դա արդեն իր տունն է։ Շուտով նրա հետ միասին սկսում են ապրել՝ գորտը, նապաստակը, աղվեսը և գայլը։ Որոշ ժամանակ անց կողքով անցնում էր ծուռթաթ արջը և վերացնում է տնակը։ Գազանները անվնաս մնալով սկսում են կառուցել նոր տնակ, որը նախկինից ավելի լավն էր։

Սյուժեն ըստ Իլյա Օգորելցևի (ավելի հաճախ հանդիպող) խմբագրել

Անտառում կանգնած էր սնկե տնակը։ Սկսեց անձրև տեղալ։ Մրջյունը թրջվեց և թաքնվեց սնկի տակ։ Նրան միացան ցեցը, մուկը, ճնճղուկը, նապաստակը։ Աղվեսը հրաժարվում է թաքնվել սնկե տնակում։ Գազանները մտածում են, որ տունը կախարդական է, որովհետև արագ աճում է, բայց մկնիկը ասում է, որ դա անձրևից է։ Գազանները ուրախանում են, քանին որ շատ լավ տուն ունեն, որը աճում է անձրևից։

Աղբյուրներ խմբագրել