Տղատիկին (իշխանուհի)
Տղատիկին (13-րդ դար), Զաքարյան իշխանապետության իշխան Բռնավոր պարոնի կինը։
Տղատիկին | |
---|---|
Ծնվել է | 13-րդ դար |
Մահացել է | ոչ վաղ 1240 |
Մասնագիտություն | հասարակական գործիչ |
Ամուսին | Բռնավոր |
Գործունեություն խմբագրել
Տղատիկինը ապրել է 13-րդ դարի առաջին կեսում։ Տղատիկինն ու Բռնավորը զավակ չեն ունեցել[1]։ Մոնղոլ-թաթարական տիրապետության ժամանակ ամուսինները հայ գրչության նշանավոր դեմքերից մեկին՝ մանրանկարիչ Իգնատիոսին, պատվիրել են գրել հոգեմատյան։ Հոգեմատյանի վերջին բառը գրվել է 1236 թվականին։ Մատյանը որպես նրանց «հոգևոր զավակ» ընծայել են Տեկոր վանքին։
Արդ, մեծ յուսով եւ հաւատով ստացայ զաստուածախաւս մատեանս զայս պայծառ նիւթով եւ գեղեցիկ գրով եւ ընտիր բանիւք, ցանկալի ամենայն տեսողաց ի յարդար վաստակոց իմոց, եւ աւանդեցի զսա ի հրեշտակաբնակ ուխտն Խծկաւնս, որ Տիկորոյ վանք կոչի, եւ Սուրբ Սարգիս եւ ի Սուրբ Գրիգոր եւ ի Սուրբ Յակոբ, ի ձեռըն Պաւղոս վարդապետին, որ է ամենայն բարեաց պատճառ, եւ աստուածապատիւ տէր Աբասայ եպիսկոպոսի եւ հաւր Սարգսի հեզի եւ ամենաբարոյ եւ այլ սուրբ միաբան եղբարց, որոց ողորմեսցի Քրիստոս Աստուած, ամէն - ԱՒԵՏԱՐԱՆ Նոր Ջուղա 156, Տէր-Աւետիսեան, Ցուցակ, էջ 206-207[2]։
|
Չորս տարի անց, Բռնավորի և Տղատիկնոջ խնդրանքով ձեոագիրը վանքին նվիրելու մասին Տեկորի վանքում արձանագրություն է փորագրվել։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, նշանավոր հայագետ, արվեստաբան Գարեգին Ա Հովսեփյան գրել է, որ ձեռագիրը սքանչելի էջեր ունի։ Ձեռագրի մեջ եղած Տղատիկնոջ և Բռնավորի պատկերները Վարդգես Սուրենյանցը արտանկարել է։
Բռնավորի և Տղատիկնոջ հոգեզավակ ձեռագիրն այժմ պահվում է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքում։