«Տղաներ և տիկնիկներ» (անգլ.՝ Guys and Dolls), երաժշտական ֆիլմ, որը նկարահանվել է 1955 թվականին՝ Ջոզեֆա Մանկևիչի կողմից։ Համանուն մյուզիքլի էկրանավորումն է, որը ստեղծել է Ֆրենկ Լուսերոմը։

Տղաներ և տիկնիկներ
անգլ.՝ Guys and Dolls
ԵրկիրԱՄՆ
Ժանրերաժշտական ֆիլմ[1][2], կինոկատակերգություն և քրեական ֆիլմ
Թեմամոլեխաղ
ՀիմքՏղաներ և տիկնիկներ
Թվականնոյեմբերի 3, 1955[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոզեֆ Լ. Մանկևիչ[1][2]
ՊրոդյուսերՍեմյուել Հոլդվին
Սցենարի հեղինակՋոզեֆ Լ. Մանկևիչ, Բեն Հեքթ, Ջո Սվերլինգ և Abe Burrows?
ԴերակատարներՄառլոն Բրանդո[4][2], Ջին Սիմոնս[4], Ֆրենկ Սինատրա[4], Ռոբերտ Քեյթ[4], Սթաբի Քեյ[4], Վիվիան Բլեյն[4], Շելդոն Լեոնարդ[4], Ջորջ Է. Սթոուն[4], Ռեջիս Թումի[4], Veda Ann Borg?[4], Ջերի Օրբախ[5], Բես Ֆլաուերս[5], Էրլ Հոջինս[5], Հարոլդ Միլլեր[5], Ջեք Չեֆ[5], Ֆրանկլին Ֆառնում[5], Larry Duran?[5] և Քեթրին Գիվնի
ՕպերատորՀարի Սթրադլինգ ավագ
ԵրաժշտությունՖրենկ Լեսսեր
ՄոնտաժԴանիել Մանդել
Պատմվածքի վայրՆյու Յորք և Կուբա
ԿինոընկերությունSamuel Goldwyn Productions
Տևողություն139 րոպե

Սյուժե խմբագրել

Հռչակավոր խաղացող Նաթան Դեթրոյթը ստանում է առաջարկ՝ կազմակերպել մեծ զառախաղ, բայց դրա համար պահանջվում է հայթայթել 1000 դոլար։ Հայտնվելով դժվար կացության մեջ՝ Նաթանը պատահաբար հանդիպում է Սքայ Մաստերսոնին, որը հայտնի էր գրեթե ամեն ինչի վրա գրազ գալու մոլությամբ։ Սքայը պարծենում է, որ կարող է իր հետ վերցնել ցանկացած կին Կուբա ուղևորվելու համար, ում որ կամենա։ Օգտվելով այս հնարավորությունից՝ Նաթանն առաջարկում է գրազ, որ իր նշած կինը չի համաձայնի գնա Սքայի հետ։ Վերջինս համաձայնում է պայմանների հետ, և Նաթանն ընտրում է խստաբարո Սառա Բրաունին «Հոգիների փրկության առաքելություն»-ից։ Սքայի առջև դժվար խնդիր է ծառանում։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Մառլոն Բրանդո Սքայ Մաստերսոն Սքայ Մաստերսոն
Ջին Սիմոնս Սառա Բրաուն Սառա Բրաուն
Ֆրենկ Սինատրա Նաթան Դեթրոյն Նաթան Դեթրոյն
Վիվիան Բլեյն Միս Ադելաիդա Միս Ադելաիդա
Ռոբերտ Կիտ լեյտենանտ Բրանիգան լեյտենանտ Բրանիգան
Ստաբի Քեյ Նայսլի Ջոնսոն Նայսլի Ջոնսոն
Բ․ Ս․ Պուլի Մեծ Ջուլ Մեծ Ջուլ
Ջոնի Սիլվեր Բեննի Սաուտստրիտ Բեննի Սաուտստրիտ
Շելդոն Լեոնարդ Հարրի ձի Հարրի ձի
Դենի Դեյթոն Ռաստի Չարլի Ռաստի Չարլի
Ռեջիս Տումի Արվիդ եղբայր Արվիդ եղբայր
Goldwyn Girls աղջիկներ աղջիկներ
Սանդրա Ուորներ Գոլդուին երկվորյակներ Գոլդուին երկվորյակներ

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Վիվիան Բլեյնը, Ստաբի Քեյը, Բ․ Ս․ Պուլին և Ջոնի Սիլվերը կրկնել են Բրոդվեյի բեմադրության իրենց դերերը։
  • Ֆիլմում Մարլոն Բրանդոն խաղում է Սքայ Մաստերսոնի դերը, սակայն այն ցանկանում էր խաղալ Ֆրենկ Սինատրան։ Մարլոն Բրանդոն ստիպված էր խաղալ Նաթան Դեթրոյթի դերը, բայց դա նրան դուր չէր գալիս։ Արդյունքում նրանց դերերը փոխանակվեցին, և նկարահանման ընթացում նրանց միջև լարված հարաբերություններ էին։
  • Մերիլին Մոնրոն ցանկանում էր խաղալ Ադելաիդայի դերը, բայց ֆիլմի ռեժիսոր Ջոզեֆ Մանկևիչը 1950 թվականին աշխատել էր դերասանուհու հետ «Ամեն ինչ Եվայի մասին» ֆիլմում, և ըստ երևույթին այդ աշխատանքից հետո նրա մոտ մնացել էին վատ հուշեր։ Բեթի Գրեյբլը ուզում էր նույն դերը խաղալ, բայց վիճել է ֆիլմի պրոդյուսերի հետ։ Դերի թեկնածու է եղել նաև Ջուդի Հոլիդեյը։
  • Ջին Քելլին եղել է Սքայ Մաստերսոնի դերի թեկնածուն, սակայն ուներ պայմանագիր MGM ստուդիայի հետ։
  • Սառա Բրաունի դերի թեկնածուներ են եղել նաև Գրեյս Քելլին և Օդրի Հեփբերնին։
  • Մինչ Սամուել Գոլդվինը կգներ ֆիլմի էկրանավորման իրավունքը «Paramount Pictures» ընկերությունից, վերջինս երազում է նկարահանել այն հետևյալ կազմով՝ Քլարկ Գեյբլ՝ Սքայ Մաստերսոնի դերում, Բոբ Հոուպը` Նաթան Դեթրոյի դերում, Ջեյն Ռասելը` Սառա Բրաունի և Բեթթի Գրեյբը Միսս Ադելաիդայի դերում։

Մրցանակներ և անվանակոչություններ խմբագրել

  • 1956 թվական - «Օսկար» 4 մրցանակի առաջադրում՝ լավագույն օպերատորական աշխատանք գունավոր ֆիլմում (Հարրի Ստրեդլինգ), նկարիչների և ձևավորողների լավագույն աշխատանք (Օլիվեր Սմիթ, Ջոզեֆ Ռայթ, Գովարդ Բրիստոլ), լավագույն հագուստներ (Իռեն Շարաֆ), լավագույն երաժշտական ձայնագրություն (Ջեյ Բլեքտոն, Սիրիլ Մոքրիջ)։
  • 1956 թվական - «Ոսկե գլոբուս» երկու մրցանակ՝ լավագույն կատակերգական կամ երաժշտական ֆիլմը, լավագույն կին դերասանուհի կատակերգական կամ երաժշտական ֆիլմում (Ջին Սիմոնս)։
  • 1956 թվական - ԱՄՆ-ի սցենարիստների Գիլդիայի մրցանակի առաջադրում՝ լավագույն ամերիկյան երաժշտական ֆիլմի համար (Ջոզեֆ Մանկևիչ)։
  • 1957 թվական - Բրիտանական կինոակադեմիայի երկու անվանակարգերում` լավագույն ֆիլմ, լավագույն արտասահմանյան դերասանուհի (Ջին Սիմոնս)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել