Տղամարդու ներքնազգեստի ինդեքս

Տղամարդկանց ներքնազգեստի ինդեքսը (MUI) տնտեսական ինդեքս է, որը կարող է բացահայտել տնտեսական անկման սկիզբը և դրա վերականգնումը։ Նախադրյալն այն է, որ տղամարդկանց ներքնազգեստը սովորական տնտեսական ժամանակաշրջանում անհրաժեշտություն է, և վաճառքը մնում է կայուն։ Խիստ անկման ժամանակ այս ապրանքի պահանջարկը փոխվում է, քանի որ նոր գնումները հետաձգվում են[1]։ Հետևաբար, տղամարդկանց ներքնազգեստ գնելու սովորությունները (և նրանց կանանց կողմից գնումները) համարվում են լայն սպառման համար ծախսերի լավ ցուցանիշ, հատկապես շրջադարձային ժամանակահատվածներում։

Այս ցուցանիշը առանձնանում է նրանով, որ դրան հետևում է Դաշնային պահուստային համակարգի նախկին նախագահ Ալան Գրինսպենը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mui, Ylan Q. (2009 թ․ օգոստոսի 31). «Blue Chip, White Cotton: What Underwear Says About the Economy». The Washington Post. Վերցված է 2011 թ․ փետրվարի 1-ին.
  2. Brush, Michael. «How your undies track the recession». MSN Money. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 1-ին.