Տիրեբոլու, գավառակ Օսմանյան կայսրության Տրապիզոնի վիլայեթում։ Տարածվում է Տրապիզոն քաղաքից արևմուտք, Սև ծովի հարավային ափամերձ շրջանում, Գյումուշխանե գետի ստորին հոսանքի ձախ կողմում։ Կենտրոնը Տիրեբոլու քաղաքն էր։

Գավառակ
Տիրեբոլու
Վարչական տարածքՕսմանյան կայսրություն
ՎիլայեթՏրապիզոնի վիլայեթ
Այլ անվանումներԴրիբոլ, Դրիբոլի, Դրիբոլիս, Դրիպոլիս, Թիրեպոլի, Թիրեպոլու, Թրիպոլի, Տրիպոլիս
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Հայերից շատերը կոտորվեցին 1915 թվականի մեծ եղեռնի ժամանակ, մի մասն էլ տարագրվեց։ Ներկայումս գավառի տարածքում ապրում են շատ քիչ թվով հայեր։

Բնակչություն խմբագրել

Մինչև 1915 թվականը գավառակում ապրում էին հայեր, թուրքեր, հույներ ու լազեր։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։ Հայերը նաև զբաղվում էին առևտրով և արհեստագործությամբ[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 104


Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն