Տիրաթ Քարմել

քաղաք Իսրայելում

Տիրաթ Քարմել (եբրայերեն՝ טירת הכרמל‎), քաղաք-սատելիտ Հայֆայում։ Տարածքը 290 հեկտար է։ Խաչակիրներն այն անվանել են Սուրբ Յոհան դե Տիրե[1]։

Քաղաք
Տիրաթ Քարմել
եբրայերեն՝ טירת הכרמל
Զինանշան

ԵրկիրԻսրայել Իսրայել
Հիմնադրված է1949 թ.
Տվյալ կարգավիճակում1992 թվականից
Մակերես5,601 կմ²
ԲԾՄ60 մետր
Բնակչություն18․747 մարդ (2013)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+972 4
Տիրաթ Քարմել (Իսրայել)##
Տիրաթ Քարմել (Իսրայել)

Աշխարհագրություն խմբագրել

Տիրաթ Քարմել քաղաքը գտնվում է Հայֆայի հարավային սահմանում։ Քաղաքի հյուսիսային մասը գրեթե միաձուլվում է հայֆական Դենիյա շրջանին։

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1949 թվականին։ Տիրաթ Քարմելի տարածքում հայտնաբերվել ջրանցույցի մնացորդները և հռոմեական ժամանակաշրջանի հուղարկավորման քարանձավ։ խաչակիրների կողմից կառուցված Սուրբ Ժան տաճարի մնացորդները։ Խաչակիրների կառուցած ամրոցի ավերակները, որոնք գտնվում էին Մաապիլ փողոցում, գրեթե ամբողջովին քանդվել է ժամանակակից շինարարության կողմից, սակայն մինչև օրս կարելի է տեսնել եկեղեցու ապսիդը (շենքի կիսաշրջանաձև ելուստն է)։ Այստեղ են նաև խաչակիրների ստորգետնյա սրահներ։ Կան խաչակիրների կողմից ստեղծված շինությունների մնացորդները նաև քաղաքի այլ հատվածներում։ 2011 թվականի փետրվարի 25-ին Իսրայելի կառավարությունը որոշում է ընդունել այդ տարածքին քաղաքի կարգավիճակ տալու համար։

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը ըստ 2013 թվականի տվյալների՝ 18,747 մարդ[2]։ Քաղաքում կա լեռնային հրեաների և վրացական հրեաների մեծ համայնքներ։

Ձեռնակրություններ խմբագրել

Արդյունաբերական գոտում կան տարբեր ձեռնարկություններ. բժշկական սարքավորումների, հայթեքների և սննդի արդյունաբերության տարիներ ձեռնարկություններ։

Կառույցներ խմբագրել

Առկա է հիվանդանոց, որը նախատեսված է հոգեկան հիվանդների համար։ 80 հեկտար տարածքում նախատեսվում է կառուցել 2150 բնակարան, ինչպես նաև բազմաբնակարան շենքեր և շինություններ 1-2 ընտանիքի համար (ներկայումս քաղաքում առկա է 6500 բնակարաններ)։ Նոր շրջան կգտնվի քաղաքի արևմտյան մասում։

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիրաթ Քարմել» հոդվածին։