Տիտոսի հաղթակամար (իտալ.՝ Arco di Tito), միաթռիչք կամար[3], որը գտնվում է Հռոմի Սուրբ Ճանապարհի վրա (Via Sacra), Հռոմի ֆորումից հարավ-արևելք։ Կառուցվել է Դոմիցիանոս կայսեր հրամանով, 81 թվականին (Տիտոս Ֆլավիոս Վեսպասիանոսի մահվանից հետո)` ի պատիվ Երուսաղեմի` 70 թվականի գրավմանը։

Տիտոսի հաղթակամար
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհաղթակամար և հնագիտական հուշարձան
Քանդակագործանհայտ[1]
Ստեղծում82[1]
Երկիր Իտալիա[2]
ՔաղաքՀռոմի ֆորում
ԲնակավայրՀռոմի ֆորում[2]
Գտնվելու վայրArch of Titus (Rome) - Reliefs?
Շինության ձևհաղթակամար
կայք
 Arch of Titus (Rome) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Լինելով Հռոմի ամենահին հաղթակամարը՝ այն որպես նախատիպ է ծառայել նոր ժամանակների շատ այլ կամարների կառուցման համար։ Հուշակոթողի բարձրությունը 15,4 մետր է, լայնությունը՝ 13,5 մետր։

Հաղթակամարի նկարագրություն խմբագրել

Շինարարության մեջ օգտագործված հիմնական հումքը Ատտիկեից բերված հատուկ տեսակի մարմարն էր։ Հաղթակամարի անկյուններում փորագրված է հաղթանակի աստվածուհի Վիկտորյայի չորս պատկեր։ Կամարի ներս ընկած հատվածի գլխավոր զարդարանքները երկու խորաքանդակներն են։ Առաջինը պատկերում է Երուսաղեմից բերած ռազմավարներով երթը, երկրորդը՝ Տիտոս կայսերը քառաձի մարտակառքով։ Նմանատիպ պատկերով զարդարված է եղել հաղթակամարի նաև վերին մասը, սակայն. դժբախտաբար, այն չի պահպանվել մինչև մեր օրերը։

Միջնադարում Տիտոսի հաղթակամարը կործանման վտանգի տակ էր, Ֆրագիպանի ընտանիքը այն վերափոխելով վերածում է քառաթև աշտարակի[4]։ Հռոմի պապ Պիոս VII-ի նախաձեռնությամբ՝ 1821 թվականին հուշակոթողի վերականգնողական աշխատանքներ են տարվում։ Կամարի վերակառուցված հատվածն արդեն ոչ թե մարմարից էր, այլ տրավերտինից։ Վերակագնողական այս գործունեությունից հետո կամարի վրա ևս մեկ մակագրություն է հայտնվում՝ ի պատիվ Պիոս VII-ի ու նրա հիանալի նախաձեռնության[4][5]։

Երուսաղեմի գրավումից հետո ստրուկի կարգավիճակով ավելի քան 50 000 հրեա է բերվել Հռոմ։ Այս հրեաների մեծ մասը մասնակցել է Տիտոսի հաղթակամարի կառուցման աշխատանքներին։ Հին հռոմեացիների համար կամարը երկնքի խորհրդանիշ էր, իսկ կամարի վրա պատկերված հրամանատարը կամ առաջնորդը խորհրդանշում էր կյանքի հաղթանակը մահվան հանդեպ։

Տիտոսի հաղթակամարը հիշատակվում է միջնադարյան հռոմեացի պատմիչ Միրաբիլա Ուրբիսի ձեռագրերում[6][7]։

Արձանագրություն խմբագրել

Հռոմեական գլխատառերով արձանագրությունում գրված է.

SENATVS
POPVLVSQVE·ROMANVS
DIVO·TITO·DIVI·VESPASIANI·F(ILIO)
VESPASIANO·AVGVSTO

(Senatus Populusque Romanus divo Tito divi Vespasiani filio Vespasiano Augusto)[8]

«Հռոմեական Սենատը և ժողովուրդը (նվիրում է սա) աստվածային Տիտոս Վեսպասիանոս Օգոստոսին, աստվածային Վեսպասիանոսի որդուն»

 

1821 թվականին հուշակոթողի վերականգնողական աշխատանքների արդյունքում Տիտոսի կամարի հակառակ կողմում հայտնաբերված արձանագրությունում նշված է

INSIGNE · RELIGIONIS · ATQVE · ARTIS · MONVMENTVM

VETVSTATE · FATISCENS
PIVS · SEPTIMVS · PONTIFEX · MAX(IMVS)
NOVIS · OPERIBVS · PRISCVM · EXEMPLAR · IMITANTIBVS
FVLCIRI · SERVARIQVE · IVSSIT

ANNO · SACRI · PRINCIPATVS · EIVS · XXIIII

(Insigne religionis atque artis, monumentum, vetustate fatiscens: Pius Septimus, Pontifex Maximus, novis operibus priscum exemplar imitantibus fulciri servarique iussit. Anno sacri principatus eius XXIV)

«Այս հուշարձանը, որ նշանավոր է թե հավատքի և թե արվեստի մեջ, խամրել է ժամանակի ընթացքում։ Պիոս VII Նորին Սրբազնություն պոնտացի։ Վերականգնված է հնագույն նմուշի վրա, որը պահպանվել է և ամրացվել Նորին Սրբազնության կառավարման 24-րդ տարում»

Պատկերասրահ խմբագրել

Հաղթական կամարը արվեստում
 
Ջիովանի Պաոլո Պանինի, 1740 թ.
Ջիովանի Պաոլո Պանինի, 1740 թ.  
 
Ջովաննի Անտոնիո Կանալետտո, 1744 թ.
 
Ջովաննի Բատիստա Պիրանեզի, 1748-74 թթ.
 
Կոնստանտին Հանսեն, 1839 թ.
Կոնստանտին Հանսեն, 1839 թ.  

Աղբյուրներ խմբագրել

  • R. Ross Holloway. “Some Remarks on the Arch of Titus,” L’antiquité classique 56 (1987) pp. 183–191.
  • M. Pfanner. Der Titusbogen. Mainz: P. von Zabern, 1983.
  • L. Roman. "Martial and the City of Rome." The Journal of Roman Studies 100 (2010) pp. 1–30.
  • Jewish Telegraph agency.[9]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
  3. Դա չի եղել հաղթական կամարը, հաղթական կամարը եղել է Մեծ Կրկեսում
  4. 4,0 4,1 A Let's Go City Guide: Rome, p. 76, Vedran Lekić, 2004; ISBN 1-4050-3329-0.
  5. The Buildings of Europe: Rome, page 33, Christopher Woodward, 1995; ISBN 0-7190-4032-9.
  6. [1] (անգլ.), "Arcus septem lucernarum Titi et Vespasiani, ubi est candelabrum Moysi cum arca habens septem brachia in piede turris cartulariae" (լատ.), Mirabilia Urbis Romae, page 4
  7. For a review of historical references to the Arch of Titus, see: Élisabeth Chevallier, Raymond Chevallier, Iter Italicum: les voyageurs français à la découverte de l'Italie ancienne, Les Belles Lettres, 1984, ISBN 9782251333106, pages 274-91
  8. Corpus Inscriptionum Latinarum 6.945
  9. http://www.jta.org/?s=%22arch+of+titus%22&orderby=date&order=desc

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիտոսի հաղթակամար» հոդվածին։