Տիտանաբոա
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Սողուններ (Reptilia)
Կարգ Թեփուկավորներ (Squamata)
Ընտանիք Վիշապներ (Boidae)
Ենթաընտանիք Boinae
Ցեղ Տիտանաբոա (Titanoboa)
Head, Bloch, Bourque, Polly & Jaramillo, 2009

Տիտանաբոա (լատին․՝ Titanoboa cerrejonensis) վերացած օձերի տեսակ, միակը Titanoboa տեսակի մեջ։ Կմախքի կառուցվածքը հուշում է, որ մոտ ցեղակիցներ են եղել վիշապօձերի հետ։

Բնակվել է ժամանակակից Կոլումբիայի տարածքում 61.7-58.7 մլն տարի առաջ[1]։ Հայտնաբերվել են մնացորդներ Սերրեխոն տեղի մոտակայքում գտնվող ածուխի հանքերում։ Օձը հայտնաբերվել է համաշխարհային գիտնականների խմբի՝ Ջոնաթան Բլոխի (հնէաբան Ֆլորիդայի համալսարանում) և Կառլոս Խառամիլոյի (հնաբուսաբան Սմիթսոնի համալսարանից, արևադարձային ուսումնասիրություն, Պանամա

Կանադայի և ամերիկայի կենդանաբանները, կմախքի համեմատական վերլուծությունից եկել են այն եզրակացության, որ օձը կարող էր հասնել 15 մետր երկարության և ունենալ 1 տոննա քաշ։ Ամենաերկար օձը, պահպանված մինչև մեր օրերը՝ ցանցավոր պիտոնը, ստույգ հասնում է մինչև 7 մետր երկարության։ Ամենափոքր օձը՝ Leptotyphlops carlae, ունի ընդամենը 10 սանտիմետր երկարություն:

Քանի որ օձերը սառնարյուն են, հայտնաբերումը հաստատել է միայն այն, որ ապրելու վայրը այս էակի պետք է ավելի տաք լիներ, քան կարծում էին առաջ, տարեկան միջին 30-34 °C ջերմաստիճանով։ Երկրի տաք կլիման Սերեխոնի վիշապօձին հնարավորություն էր տալիս հասնել ավելի մեծ չափսերի, քան իրենց ներկայիս սերունդներին։ Հնագիտական պեղումները, կատարվելով մեր ժամանակներում, հաստատոմ են այս տեսությունը։ Ատամների կառուցվածքից ելնելով, կարելի է եզրակացնել, որ նրանք սնվել են միայն ձկներով[2]։

Մշակույթում խմբագրել

  • 2011 թվականին Չարլի Բրինսոնը և իր խումբը ստեղծել են 10 մետր երկարությամբ մեխանիկական տիտանաբոայի օրինակ։ Խմբի նպատակն էր ստեղծել 15 մետրանոց նմուշ[3]։
  • 2012 թվականի մարտի 22 ին վերակառուցել են 14 մետր երկարությամբ տիտանաբոայի կմախքը, ստեղծել են գիտահանրամատչելի Titanoboa: Monster Snake ծրագրի համար, արտադրված է Smithsonian Channel-ի կողմից, ցուցադրվել է Նյու Յորքի կենտրոնական կայարանում։
  • Տիտանաբոան հայտնվում է «Портал юрского периода: Новый мир» (անգլ.՝ Primeval: New World) ֆանտաստիկ ֆիլմի երկրորդ սերիայում։
  • Ռիկա Յանսիի պատմությունում «Անդունդ ուղեկցող աստիճանները» սյուժետը պտտվում է տիտանաբոաի շուրջ ՝ միակ կենդանի նմուշի։ Այս օձը գրքում գրված է ինչպես թունավոր էակ, հին փուլերի զարգացմամբ նման է սովորական վիշապօձին, որի խայթոցից քայքայվում են ներքին օրգանները։

Ծանոթագրություն խմբագրել

  1. Կաղապար:Fossilworks(Ստուգված է 23 Ապրիլի 2016).
  2. Jason Head, Jonathan Bloch, Jorge Moreno-Bernal, Aldo Rincon, Jason Bourque Cranial osteology, Body Size, Systematics, and Ecology of the giant Paleocene Snake Titanoboa cerrejonensis. — 2013-10-30.
  3. «Robotic Titanoboa». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.

Տես նաև խմբագրել