Տիպ 59 (չինարեն՝ 59式, անգլ.՝ Type 59), խորհրդային Տ-54 տանկի բազային ստեղծված 1950-ականների չինական միջին տանկ։

Տիպ 59
Հիմնական տվյալներ
Դասակարգմարտական մեքենայի մոդել
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Քաշ, տ.36
Անձնակազմ4
Պատմություն
ԱրտադրողՆերքին Մոնղոլիայի առաջին մեքենաշինական ընկերություն
Արտադրման թվականներ1961-1987
Շահագործման սկիզբ1959
Արտադրվածների քանակմոտ 6000
ՕգտագործողՉինաստանի Ժողովրդական ՀանրապետությունՎիետնամԱլբանիա
ՄարտերՀնդկաստան-Պակիստան հակամարտություն և պատերազմներ[1] և Վիետնամի պատերազմ[1]
Չափեր
Կորպուսի լայնություն, մմ3270
Բարձրություն, մմ2750
Կլիրենս, մմ425
Զրահապատում
Զրահի տիպպողպատե գրտնակած և ձուլածո հոմոգենիկ
Կորպուսի ճակատ (վերև), մմ/աստ.100
Կորպուսի ճակատ (ներքև), մմ/աստ.100
Կորպուսի կող, մմ/աստ.80
Կորպուսի հետևամաս, մմ/աստ.30-45
Հատակ, մմ20
Կորպուսի տանիք, մմ30
Աշտարակի ճակատ, մմ/աստ.200
Աշտարակի կողկ, մմ/աստ.80
Աշտարակի հետևամաս, մմ/աստ.65
Սպառազինություն
Թնդանոթի տրամաչափ և մակնիշ100-մմ Տիպ 59
Թնդանոթի մարտական լրակազմ34
Նշանոցներշարժական
Գնդացիրներ1 × 12,7-մմ Տիպ 54,
2 × 7,62-մմ Տիպ 59Տ
Շարժականություն
Շարժիչի տեսակV-աձև շարժիչ, cylinder?, դիզելային և liquid cooling?
Շարժիչի հզորություն, ձիաուժ520
Արագությունը խճուղով, կմ/ժ48
Կախոցի տիպինդիվիդուալ տորսիոնային
Հաղթահարվող բարձունք, աստ.30

Ստեղծման պատմությունը խմբագրել

1949 թվականին քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդաազատագրական բանակը կանոնավոր էր, սակայն սպառազինության մեծ մասը բարոյապես հնացել էր կամ շտապ վերանորոգում էր պահանջում։ Դա վերաբերում է նաև Չինաստանում առկա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի տանկերին, որոնք արտադրվել են ամերիկացիների կամ ճապոնացիների կողմից։ Հետագայում ԽՍՀՄ-ից Չինաստան է մատակարարվել մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, այդ թվում Տ-34-85 տանկը, 100-մմ տրամաչափով ՍՈւ-100 հրետանային ինքնագնաց կայանքը, ԲՏՌ-40 և ԲՏՌ-152 զրահամեքենաները։ 1950-ական թվականների սկզբին հաջորդեց մեծ թվով տեխնիկայի մատակարարման նոր ալիք, այս անգամ հիմնականում Տ-54 տանկեր, որի արտադրությունն ավելի ուշ հաստատվել է Չինաստանի կողմից «Տիպ 59» անվան տակ։ Չինաստանի Բաոտոու գործարանում արտադրված առաջին տանկերի սարքավորումները թույլ էին՝ բացակայում են 100-մմ կայունացման համակարգը և գիշերային տեսանելիության սարքը։ Սակայն ավելի ուշ այդ տանկերը զինվել են գիշերային տեսանելության սարքերի ինֆրակարմիր ճառագայթումներով հրամանատարի, նշանառուի և վարորդի համար, ինչպես նաև թնդանոթի կայունացման համակարգով։ Տանկի առջևի հատվածում տեղադրված և թնդանոթի հետ միացված 7,62-մմ գնդացիր նշվում էին որպես Տիպ 59Տ, իսկ 12,7-մմ տրամաչափի խորհրդային ԴՇԿ գնդացիրը, որը տեղադրված է լյուկի մոտ, ստացել է Տիպ 54 նշանակումը։ Բրիտանական MEL ընկերությունը տեղակայել է ոչ մեծ քանակությամբ գիշերային տեսանելիության սարքեր Տիպ 59 տանկերի վրա՝ ներառյալ վարորդի շրջադիտակը, ինչպես նաև նշանոցները հրամանատարի և նշանառուի համար։ Ավելի ուշ բազմաթիվ այդպիսի տանկեր նկատել են ներսում տեղադրած լազերային հեռաչափերով։

Տանկի հետագա զարգացումը խմբագրել

Տիպ 59 տանկին փոխարինման է եկել Տիպ 69 տանկը, որը ստեղծվել է նույն բազայի վրա։ Դրա հիմնական տարբերությունը համարվում էր 100-մմ հարթափող թնդանոթի կիրառությունը 100-մմ ակոսավոր թնդանոթի փոխարեն։ Այնուհետև ստեղծվել է Տիպ 79 տանկը, որն արտադրվում էր ոչ մեծ թվով 1980-ական թվականներին։ Սակայն մինչ այդ տվյալ տանկերը արդեն հասցրել էին սպառել իրենց ռեսուրսները, ինչի արդյունքում Տիպ 79 տակի արտադրության հետ զուգահեռ Չինաստանը սկսել է նոր տակի նախագծումը։ Այդ տանկն է դարձել 1988 թվականին հայտնված Տիպ 80 տանկը։

Մոդիֆիկացիաներ խմբագրել

  • Տիպ 59 (WZ-120) – լիցենզիոն պատճեն՝ Տ-54A 1957 = Տիպ 59 100-մմ ակոսավոր թնդանոթ (Դ-10Տ)
  • Տիպ 59-I (WZ-120A) – երկմակերեսային կայունացուցիչով նոր թնդանոթ = Տիպ 69-II 00-մմ հարթափող թնդանոթ։
  • Տիպ 59-II (WZ-120B) – նոր թնդանոթ = 105-մմ Տիպ 81 (Royal Ordnance L7) ակոսավոր թնդանոթ։
  • Տիպ 59-IIA - Ավելացվեցին նաև թնդանոթի փողի ջերմապաշտպան պատյանը և կողային համատարած հակակումուլյատիվ էկրանները = 105-մմ Տիպ 81-I(Royal Ordnance L7) ակոսավոր թնդանոթ։
  • Տիպ 59Gai (BW-120K)(Տ-34-3) – փորձառու Տիպ 59-II՝ զինված 120-մմ թնդանոթով = 120-մմ հարթափող Rheinmetall Rh-120-L44 թնդանոթով։
  • Տիպ 59D (WZ-120C) – դինամիկ զրահի ներդրում = 105-մմ Տիպ 83-I(83A) (Royal Ordnance L7) ակոսավոր թնդանոթ։
  • Տիպ 59D-I (WZ-120C-I) – արտահանվող, ավելացվել է թնդանոթի փողի ջերմապաշտպան պատյանը = 105-մմ Տիպ 79 (Royal Ordnance L7) ակոսավոր թնդանոթ։
  • Տիպ 59R – արտահանվող, կրակի կառավարման արդիականացված համակարգով, հակավթարային պաշտպանության համակարգով, ֆալշբորտով = Տիպ 79 (Royal Ordnance L7) ակոսավոր թնդանոթ։
  • Տիպ 59P – արտահանվող, աշտարակի հզորացված զրահով և հավելյալ զրահով կորպուսի ճակատային մասում = Տիպ 79 (Royal Ordnance L7) 105-մմ ակոսավոր թնդանոթ։
  • Տիպ 59G (Տիպ 59-125\59-120) – արտահանվող, արդիականացված աշտարակ, կախովի դինամիկ զրահ, կրակի կառավարման արդիականացված համակարգ, 580\1200 ձ.ու. շարժիչ = 120\125-մմ հարթափող թնդանոթ Rh-120-L44\ 2Ա46 ոչ լիցենզիոն պատճեն։

Օպերատորներ խմբագրել

  •   Ալբանիա – 3 միավոր 2013 թվականի դրությամբ[2], ընդհանուր առմամբ Չինաստանից մատակարարվել է 721 միավոր 1966-1975 թվականներն ընկած ժամանակահատվածում[3]։
  •   Անգոլա – 1975 թվականին Չինաստանից մատակարվել է 25 միավոր[3]։
  •   Բանգլադեշ – 174 միավոր 2013 թվականի դրությամբ[4]։
  •   Վիետնամ – 350 միավոր 2013 թվականի դրությամբ[5]։
  •   Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն – 12-17 միավոր, որոնք գնահատվել են որպես անմարտունակ, 2013 թվականի դրությամբ[6]։
  •   Զամբիա – 20 միավոր 2013 թվականի դրությամբ[7]։
  •   Զիմբաբվե – 20 միավոր, որոնք գնահատվել են որպես անմարտունակ[8], 2013 թվականի դրությամբ, ընդհանուր առմամբ Չինաստանից մատակարարվել է 2 միավոր 1985-1986 թվականներն ընկած ժամանակահատվածում[3]։
  •   Իրաք – 250-1300 միավոր, որոնք Չինաստանից մատակարարվել են 1982-1987 թվականներն ընկած ժամանակահատվածում[3]։
  •   ԻրանՏ 54, Տ 55, Տիպ 59 և Safr-74 տանկերի 350 միավոր 2013 թվականի դրությամբ[9], ընդհանուր առմամբ Չինաստանից մատակարարվել է 300 միավոր 1982-1984 թվականներն ընկած ժամանակահատվածում[3]։
  •   Կամբոջա – 50 միավոր 2013 թվականի դրությամբ[10]։
  •   Չինաստան – Տիպ 59, Տիպ 59D և Տիպ 59-II տանկերի 4300 միավոր 2013 թվականի դրությամբ[11]։
  •   Հյուսիսային Կորեա – ընդհանուր առմամբ Չինաստանից մատակարարվել է 50-175 միավոր 1973 թվականին[3][12]։
  •   Կոնգոյի Հանրապետություն – 15 միավոր 2013 թվականի դրությամբ[13]։
  •   Մյանմա – Տիպ 59D տանկերի 25 միավոր մատակարարվել է Չինաստանից 2004 թվականին[3]։
  •   Պակիստան – 1100 միավոր 2013 թվականի դրությամբ[14], ընդհանուր առմամբ Չինաստանից մատակարարվել է 1759 միավոր։ 750 միավորը մատակարարվել է 1977-1970 թվականներին, 159 միավորը՝ 1974 թվականին, 825 միավորը՝ 1978-1988 թվականներն ընկած ժամանակահատվածում[3]։
  •   Սուդան – 60 միավոր 2013 թվականի դրությամբ[15]։
  •   Տանզանիա – 15 միավոր 2013 թվականի դրությամբ[16], ընդհանուր առմամբ Չինաստանից մատակարարվել է 30 միավոր 1971-1973 թվականներն ընկած ժամանակահատվածում[3]։
  •   Շրի Լանկա – 25 միավոր Չինաստանից մատակարարվել է 1991 թվականին[3]։

Տիպ 59 տանկը զանգվածային մշակույթում խմբագրել

Այս տանկը կարելի է տեսնել հայտնի World of Tanks առցանց խաղի[17] 8-րդ մակարդակում պրեմիումային տանկի դերում, ինչպես նաև մի շարք կրակային խաղերում և այլ ռազմավարություններում։

Հարկ է նշել, որ զրահատեխնիկայի մարտավարատեխնիկական բնութագիրը և դրա կիրառության առանձնահատկությունները բազմաթիվ համակարգչային խաղերում հաճախ իրականությունից հեռու են։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Foss C. F. T-59 Main Battle Tank // Jane's World Armoured Fighting VehiclesNYC: St. Martin's Press, Janes, 1977. — P. 12. — ISBN 978-0-312-44047-3
  2. The Military Balance 2013. — P. 112.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 «Stockholm Internation Peace Research Institute — Arms Transfers Database». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. The Military Balance 2013. — P. 283.
  5. The Military Balance 2013. — P. 342.
  6. The Military Balance 2013. — P. 504.
  7. The Military Balance 2013. — P. 539.
  8. The Military Balance 2013. — P. 540.
  9. The Military Balance 2013. — P. 378.
  10. The Military Balance 2013. — P. 286.
  11. The Military Balance 2013. — P. 288.
  12. The Military Balance 2013. — P. 310.
  13. The Military Balance 2013. — P. 502.
  14. The Military Balance 2013. — P. 325.
  15. The Military Balance 2013. — P. 533.
  16. The Military Balance 2013. — P. 535.
  17. «Статья об онлайн-игре World of Tanks.Раздел "Бронетехника в игре">"Бронетехника Китая"». Википедия. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.