Տինկա Կուրտի (ալբ․՝ Tinka Kurti, դեկտեմբերի 17, 1932(1932-12-17), Սարաևո, Հարավսլավիայի Թագավորություն), ալբանացի դերասանուհի, Ալբանիայի ժողովրդական արտիստուհի։ Նրա աշխատանքային գործունեությունն ընդհանուր առմամբ կազմում է 60 տարի, նա նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում և խաղացել է ավելի քան 150 թատերական ներկայացումներում։

Տինկա Կուրտի
ալբ․՝ Tinka Kurti
Ծնվել էդեկտեմբերի 17, 1932(1932-12-17) (91 տարեկան)
ԾննդավայրՍարաևո, Հարավսլավիայի Թագավորություն
Քաղաքացիություն Ալբանիա
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Տինկան ծնվել է Բոսնիա և Հերցեգովինայի Սարաևո քաղաքում (այդ ժամանակ Հարավսլավիայի մաս) խառնազգ ընտանիքում. նրա հայրն ալբանացի էր, իսկ մայրը՝ հունգարուհի[1]։ Նա եղել է ընտանիքի ավագ երեխան։ Նրա մանկական տարիներին ընտանիքը տեղափոխվել է Ալբանիայի հյուսիսում գտնվող Շկոդեր քաղաքը։ Շկոդերում է նա անցկացրել է իր կյանքի մեծ մասը և թատերական գործունեության սկիզբը։

1947 թվականին նա հեռացվել է գեղարվեստի դպրոցից և չի կարողաել բարձրագույն կրթություն ստանալ։ Այդ ժամանակ նա որոշել է զբաղվել թատերարվեստով։ 16 տարեկանում՝ 1948 թվականին, նա առաջին անգամ հանդես է եկել «Dasma Shkodrane» ներկայացման մեջ փոքր դերով[2]։ Հետագայում մի քանի տարվա ընթացքում նա վերև է բարձրացել կարիերայի աստիճաններով։

Տինկան որոշել է կանգ չառնել միայն թատրոնով և փորձել իրեն նաև կինեմատոգրաֆիայում։ 1958 թվականին նրան ընտրել են «Տանա» ֆիլմի գլխավոր դերի համար։ Հաջորդող ֆիլմերը, որոնցում նա նկարահանվել է, նրա անունը հավերժ անմահացրել են ալբանական մշակույթում։

Նրա պատվին են անվանակոչվել երկու կինոթատրոններ (Տիրանայում և Դուրրասում) և դպրոց (Լեկբիբաժ գյուղում)։

2003 թվականին ալբանացի ռեժիսոր Էսատ Տելիտին վավերագրական կենսագրական ֆիլմ է նկարահանել Տինկայի կյանքի մասին, որը պարզապես կոչվել է «Տինկա»[2]։

  Ես չեմ վախենում ծերությունից, չեմ վախենում մահից։ Բայց ես վախենում եմ «ուղեղի ծերությունից», և երբ դա կգա, ես մտածում եմ, որ կրկնակի կմեռնեմ։ Դրա համար էլ ուզում եմ աշխատել։
- Տինկա Կուրտի
 

Ֆիլմագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lajmetshqip (2010 թ․ հուլիսի 21). «Tinka Kurti: Ju rrëfej origjininën time hungareze» (ամերիկյան անգլերեն). Lajmet shqip. Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.
  2. 2,0 2,1 «Tinka Kurti Shkela cdo bestytni per puthjen e pare te filmit shqiptar» (ալբաներեն). Shqiperia. Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.