Տինգիր
Տինգիր, քաղաք Մարրոկոյի արևելքում։ Մտնում է Սուս-Մասա-Դրաա շրջանի Տինգիր նահանգի մեջ։ Նահանգը 2009 թվականին առանձնացել է Ուարզահաթ և Էյր Ռաշիդիա նահանգներից[3]։
Բնակավայր | ||
---|---|---|
Տինգիր | ||
արաբ․՝ تنغير[1] ֆր.՝ Tinghir[1] | ||
Երկիր | Մարոկկո | |
ԲԾՄ | 1340±1 մետր | |
Բնակչություն | ▲42 044 մարդ (2014)[1][2] | |
Պաշտոնական կայք | tinghirpress.com | |
| ||
Բնակչություն խմբագրել
Բնակչությունը 2004 թվականին կազմել է 36 391 մարդ։ 1994-2004 թվականներին բնակչության թվի միջին աճը եղել է 1,9%[4]։
Աշխարագրություն խմբագրել
Տինգիրը գտնվում է Տոդրայի հովտում, Տոջայի կիրճում։ Տեղանքն իրենից ներկայացնում է 30 կիլոմետր երկարությամբ և 4 կիլոմետր լայնությամբ օազիս։ Կլիման չորային է, տեղումներ հիմնականում լինում են աշնանն ու ձմռանը։
Կրթություն խմբագրել
Տինգիրում գործում է 15 բարձրագույն ուսումնական հաստատություն[5]։
Տնտեսություն խմբագրել
Տինգիրում տնտեսապես ակտիվ բնակչության մասնաբաժինը կազմում է ընդամենը 28,1% (10209 մարդ)։ Դա պայմանավորված է բնակչության երիտասարդ խավի արտագաղթի բարձր մակարդակով[6]։ Տնտեսապես ակտիվ բնակչության շրջանում տղամարդկանց թիվը կազմում է 47,2%։ Կանանց թիվն ընդամենը 9,5% է, ինչը պայմանավորված է արևելյան երկրների ավանդական
ապրելակերպով, որտեղ կանանց դերը հիմնականում ընտանեկան հոգսերով զբաղվելն է։ Մարդկանց մեծ մասն աշխատում է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են շինարարությունը, կառավարումը, առևտուրը և
արդյունաբերությունը` ներառյալ տնայնագործությունը։ Ավելի քիչ աշխատողներ կան հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտում։
Գյուղատնտեսության ոլորտում մեծամասամբ տարածված են այնպիսի մշակաբույսեր, ինչպիսիք են լոբազգիներն ու հացահատիկային բույսերը։ Քիչ քանակությամբ աճեցնում են եգիպտացորեն, կարտոֆիլ և լոլիկ։ Գյուղատնտեսական տեխնիկայի առկայությունը քիչ է, հիմնականում գյուղատնտեսական բոլոր աշխատանքները կատարվում են արորի և բրիչի օգնությամբ։ ինչ վերաբերՈւմ է անասնապահությանը, տեղի բնակչությունը բուծում է ոչխարներ, կովեր և ձիեր։
Քաղաքը համարվում է զբոսաշրջության կենտրոն, ինչն առաջին հերթին պայմանավորված է բնության տեսարժան վայրերով։ Արդյունաբերության մեջ գերակշռում է շինանյութերի և մեխանիկական սարքավորումների արտադրությունը, օրինակ, հյուսնի աշխատանքը։
Արտաքին հղումներ խմբագրել
- Պաշտոնական կայք Արխիվացված 2018-03-10 Wayback Machine Տինգիրի քաղաքային համայնք (արաբ.)(ֆր.)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 2014 Moroccan census / High Commission for Planning
- ↑ http://rgph2014.hcp.ma/file/166326/
- ↑ «Ville de Tinghir» (ֆրանսերեն). Municipalité de Tinghir. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Analyse Démographique» (ֆրանսերեն). Municipalité de Tinghir. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Universités» (ֆրանսերեն). Municipalité de Tinghir. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Diagnostic Economique» (ֆրանսերեն). Municipalité de Tinghir. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տինգիր» հոդվածին։ |