Տիմոֆեյ Նիկոլայևիչ Գրանովսկի (ռուս.՝ Тимофей Николаевич Грановский, մարտի 9 (21), 1813[1][2], Օրյոլ, Ռուսական կայսրություն[3][1][2] - հոկտեմբերի 4 (16), 1855[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[3][1]), ռուս պատմաբան, հասարակական գործիչ, Ռուսական կայսրությունում միջնադարյան ուսումնասիրությունների հիմնադիր։

Տիմոֆեյ Գրանովսկի
Тимофей Грановский
Ծնվել էմարտի 9 (21), 1813[1][2]
Օրյոլ, Ռուսական կայսրություն[3][1][2]
Մահացել էհոկտեմբերի 4 (16), 1855[1][2] (42 տարեկան)
Մոսկվա, Ռուսական կայսրություն[3][1]
ԳերեզմանՊյատնիցկի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունմիջնադարագետ, պատմաբան, համալսարանի դասախոս, սոցիոլոգ և փիլիսոփա
Հաստատություն(ներ)Մոսկվայի կայսերական համալսարան
Գործունեության ոլորտմիջնադարյան ուսումնասիրություններ
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան
Տիրապետում է լեզուներինռուսերեն[4]
Գիտական ղեկավարԼեոպոլդ Ռանկե և Ֆրիդրիխ Կարլ ֆոն Սավինի
Եղել է գիտական ղեկավարՍերգեյ Սոլովյով (պատմաբան), Իվան Զաբելին, Վլադիմիր Գերիե, Պյոտր Կուդրյավցև և Q29359607?
Հայտնի աշակերտներՊյոտր Կուդրյավցև, Սերգեյ Սոլովյով (պատմաբան) և Ivan Rassadin?[5]
Ամուսին(ներ)Elisabeth Granovskij?
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Timofey Granovsky Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (18351839-1855 թվականին եղել Է Մոսկվայի համալսարանի ընդհանուր պատմության պրոֆեսոր։ Գրանովսկին ձգտել է գիտությունը կապել կյանքին, ծառայեցնել հասարակական շահերին։ Ընդգծել է պատմական պրոցեսի օրինաչափությունը, ճորտատիրական կարգերի անցողիկ բնույթը, պատմական դատապարտվածությունը։ Առաջադիմությունն ըմբռնել է իդեալիստորեն՝ այն տեսնելով նախ և առաջ գաղափարների զարգացման, լուսավորության տարածման և «մարդկանց բարոյական կատարելության» մեջ։ Ընդունելով հեգելյան դիալեկտիկան՝ Գրանովսկին միաժամանակ մերժել է նրա փիլիսոփայության համակարգի որոշ կողմերը։ Հանդես է եկել նացիոնալիզմի, ռասիզմի դեմ, հակառակ Հեգելի, փորձել նշել սլավոնների պատմական դերը, արևելքի ժողովուրդների կյանքն ուսումնասիրելու անհրաժեշտությունը։ Շոշափելի ազդեցություն է ունեցել ռուսական պատմագիտության զարգացման վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիմոֆեյ Գրանովսկի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիմոֆեյ Գրանովսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 202