Տիղմ (պատմվածք)
«Տիղմ» (ռուս.՝ Тина), Անտոն Չեխովի պատմվածքը` գրված 1886 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է «Նոր ժամանակ» թերթում (№ 3832), 1886 թվականի հոկտեմբերի 29-ին։
Տիղմ ռուս.՝ Тина | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակվել է | հոկտեմբերի 29 (նոյեմբերի 10), 1886 |
Պատմություն խմբագրել
Ա. Պ. Չեխովի «Տիղմ» պատմվածքը բաղկացած է երկու մասից, գրված է 1886 թվականին, առաջին անգամ հրապարակվել է «Նոր ժամանակ» թերթում № 3832, 1886 թվականի հոկտեմբերի 29-ին Ան. Չեխով ստորագրությամբ։
1888 թվականին պատմվածքը հեղինակային շտկումներով տպագրվել է «Պատմվածքներ» ժողովածուում։ Ավելի նշանակալի փոփոխություններ են կատարվել Ա. Պ. Չեխովի պատմվածքների ժողովածուի Ա. Ֆ. Մարքսի կողմից հրատարակման նախապատրաստման ժամանակ։ Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է գերմաներեն, սլովակերեն և ֆրանսերեն։
Սյուժե խմբագրել
Պատմվածքում նկաագրվում է պորուչիկ Սոկոլովսկու այցը օղու գործարանի «ժառանգորդ Մ. Ե. Ռոտշտեյնի» տուն, Սուսաննա Մոիսեևնա Ռոտշտեյնին, օղու գործարանի հրեա սեփականատիրոջը, կապված նրա ունեցած երկու հազար երեք հարյուր ռուբլի պարտքի հետ։ Սուսաննան գայթակղում է պորուչիկին և ետ է վերցնում պարտքային ստացականները։ Պատմվածքի մյուս գործող անձը համարվում է պորուչիկի եղբայրը, Ալեքսեյ Իվանովիչ Կրյուկովը, որը հայտնում է Սոկոլովսկուն պարտամուրհակների պատմության մասին։
Վերլուծություն խմբագրել
Կարծիք է հայտնվում, որ հրեա գայթակղիչ Սուսաննա Ռոտշտեյնի նկարագրությունը գրողի կողմից կատարվել է նրա նախկին հարսնացուի Դունյա Էֆրոսի հետ ունեցած բուռն հարաբերությունների ներքո[1]։ Հրեուհի Դունյա Էֆրոսից նա բաժանվել էր, բայց մնացել էր լավ հարաբերությունների մեջ։ Նրա հետ ամուսնացել էր իր ընկերը հրեա իրավաբան և հրատարակիչ Եֆիմ Կոնովիցերը[2][3]։ Հեղափոխությունից հետո Դունյա Էֆրոսը փոխադրվում է Ֆրանսիա։ 1943 թվականին՝ 82 տարեկան հասակում, նրան արտաքսում են փարիզյան ծերանոցից։
Օղեթորման գործարանի սեփականատեր, ազատասեր և գայթակղիչ Սուսաննայի կերպարը քննադատների և թարգմանիչների կողմից քննարկվում էր մամուլում[4]։
Գրականություն խմբագրել
- Чехов А. П. Тина // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. - М.: Наука, 1974-1982.
- К. М-ский. Жертва безвременья. - «Русский вестник», 1896, № 8, стр. 279, 283-284.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ ««Тина» еврейской любви». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ James N. Loehlin The Cambridge Introduction to Chekhov 2010-1139493523 Page 52
- ↑ Michael C. Finke Metapoesis: The Russian Tradition from Pushkin to Chekhov 1995 - Page 200
- ↑ Anna Makolkin Semiotics of misogyny through the humor of Chekhov and Maugham 1992.
Արտաքին հղումներ խմբագրել
- Рассказ Тина Արխիվացված 2017-05-31 Wayback Machine