«Տիկինը կատվի հետ» (ռուս.՝ Дама с кошкой), ռուս բնանկարիչ և դիմանկարիչ Նիկոլայ Յարոշենկոյի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1880 թվականին[1]։ Յուղաներկով կտավի չափերն են 89 × 71 սմ։

Տիկինը կատվի հետ
Дама с кошкой
տեսակգեղանկար
նկարիչՆիկոլայ Յարոշենկո
տարի1880
բարձրություն89
լայնություն71
ստեղծման երկիրՌուսական կայսրություն
նյութկտավ, յուղաներկ
հավաքածուԿալուգայի կերպարվեստի թանգարան
քաղաքԿալուգա
Ծանոթագրություններ

Այսօր «Տիկինը կատվի հետ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Կալուգայի կերպարվեստի թանգարանում (Կալուգա, ՌԴ

Նկարագիր խմբագրել

«Տիկինը կատվի հետ» ստեղծագործությունում Նիկոլայ Յարոշենկոն նկարել է Ելիզավետա Պլատոնովնա Յարոշենկոյի (եղբոր՝ Վասիլի Յարոշենկոյի կնոջը)[2] դիմանկարը։ Տիկինը պատկերված է գիրք կարդալիս։ Ձեռքին էջերը կտրատելու դանակ կա։ Կարդալուն խանգարում է կատուն, որը փորձում է տիրուհու ուշադրությունն իր վրա գրավել, ինչը կատվի մոտ ստացվում է․ կինը կտրվել է ընթեցանությունից և շոյում է կենդանուն[3]։

Պատմություն խմբագրել

Նիկոլայ Յարոշենկոն այս կտավը վրձնել է 1880 թվականին։ Կալուգայի կերպարվեստի թանգարան նկարը բերվել է 1919 թվականին Ստեպանովսկոյե-Պավլիշչևո կալվածքից[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Дама с кошкой - Ярошенко Н.А. Подробное описание экспоната, аудиогид, интересные факты. Официальный сайт Artefact». ar.culture.ru (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 15-ին.
  2. Наталья Головатюк. «Коуч в музее». Дама с кошкой (Ника ТВ)
  3. ««Дама с кошкой» Николай Ярошенко - Женщина в картинах» (ռուսերեն). 2022 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2024 թ․ ապրիլի 15-ին.
  4. Калужский музей изобразительных искусств. Официальный сайт

Գրականություն խմբագրել

  • Евграф Кончин. Картины, опалённые войной: рассказы о том, как были спасены и сохранены во время Великой Отечественной войны музейные историко-художественные ценности (2000) стр. 173

Արտաքին հղումներ խմբագրել