Տիկալ, Մուտուլյան թագավորության մայրաքաղաք, մայաների խոշորագույն քաղաքներից մեկը։ Տեղակայված է Գվատեմալայի էլ-Պետեն նահանգում։ Տիկալը իր հզորության գագաթնակետին է հասել Մեզոամերիկյան ժամանակաշրջանում[2]։ Քաղաքի կենտրոնում են գտնվում 6 բարձր աստիճանաձև բուրգերը, որոնց վերին հատվածներում կան տաճարներ։

Տիկալ
Tik’alk
Տեսակհնագիտական հուշարձան
Մասն էTikal National Park?
Երկիր Գվատեմալա[1]
ՎարչատարածքՊետեն
Մակերես60 կմ²
Տիկալը գտնվում է Գվատեմալաում
Տիկալ
Տիկալը գտնվում է Երկիրում
Տիկալ

Պատմություն խմբագրել

Հնդկացիների բնակավայրը գոյություն է ունեցել մ.թ.ա. 7-րդ դարում։

1-9-րդ դարերում Տիկալը եղել է մայաների քաղաքակրթության կարևորագույն կենտրոններից մեկը։ Հետազոտությունների արդյունքում այդ ժամանակ քաղաքի բնակչությունը կազմել է 100-200 հազար մարդ։ 10-րդ դարի վերջին, մի շարք ապստամբություններից հետո, քաղաքը վերջնականապես լքվեց բնակիչների կողմից։ Մայաների լեզվով Տիկալ նշանակում է «տեղ, որտեղ լսվում է հոգիների ձայներ»։ Հերոգլիֆային արձանագրություններում հիշատակվում է քաղաքի ավելի հին անվանումը՝ Yax Mutal:

Տիկալը և հարակից տարածքները Գվատեմալայի կառավարության կողմից ներգրավված են նույնանուն ազգային պարկի մեջ։ 1979 թվականին ազգային պարկը մտել է Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։

Հոլիվուդյան «Աստղային պատերազմներ» ֆիլմում քաղաքի ավերակները օգտագործվել են որպես ֆոն։

Տիկալը համարվում է այն առավել նշանակալի տեղերից մեկը, որտեղ նշվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ը։ Սակայն, արդյունքում, կառավարության կարծիքով տեղանքին էական վնաս է հասցվել[3]։

Տիկալի տաճարներ խմբագրել

 
Տիկալ

Տիկալի փառահեղ կառույցի շինարարությունը Գվատեմալայի կենտրոնական՝ Պետենի արևադարձային անտառներում սկսվել է մ. թ. ա. 4-րդ դարում, սակայն ամենաարդյունավետ ժամանակաշրջանը 200-850 թվականներն էր, երբ Տիկալը մայաների քաղաքական ու մշակութային հիմնական կենտրոնն էր։ I-VI տաճարներ կոչվող աստիճանաձև վիթխարի վեց բուրգ-տաճարների կառուցումը տևել է հարյուր տարուց ավելի (մոտավորապես 695-810 թվականներին)։ Այդ ժամանակաշրջանի կառավարիչներից մեկը՝ Խասավ Չան Կավիլ I-ը (682-734 թվականներ) հանգչում է I տաճարում։ IV տաճարը՝ մինչև 77 մ (240 ոտնաչափ) բարձրությամբ, վեց տաճարներից ամենաբարձրն է և կառուցվել է 741 թվականին։ Տարածքում, որն ընդհանուր առմամբ զբաղեցնում է մոտավորապես 60 կմ² մակերես, առկա են նաև կայսերական պալատների ավերակներ, ավելի փոքր բուրգեր և քարե հուշարձաններ։

Տիկալն ամայացավ 10-րդ դարում և միայն աշխարհի ուշադրությանն արժանացավ Պետենի նահանգի կառավարիչ ու դատավոր Մոդեստո Մենդեզի և ծառից խեժ հավաքող հասարակ բանվոր Ամբրոսիո Թութի գիտարշավից հետո։ 1955 թվականին քաղաքը հայտարարվեց Տիկալ ազգային պարկի մաս, որն իր տեսակի մեջ առաջինն էր Կենտրոնական Ամերիկայում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Drew, David. The Lost Chronicles Of The Maya Kings. — Weidenfield & Nicolson, 1999. — ISBN 0-297-81699-3.
  • Nikolai Grube: „Lady Ti“ und die Liebe. Die „Frau von Tikal“ genannte Herrscherin gibt der Forschung Rätsel auf... in: Abenteuer Archäologie. Spektrum der Wissenschaft Verlagsgesellschaft, Heidelberg 2005,1. ISSN 1612-9954
  • Nikolai Grube: Maya. Gottkönige im Regenwald. Könemann-Verlag, Köln 2000, ISBN 3-8290-1564-X
  • Rudolf Oeser: Shield Skull: Der Maya-Herrscher Nuun Ujol Chaak von Tikal, Zeitschriftenartikel in: Amerindian Research Nr. 1, 2006
  • John Montgomery: Tikal - an illustrated history. Hippocrene, New York 2001, ISBN 0-7818-0853-7.
  • James & Oliver Tickell: Tikal - city of the Maya. Tauris Parke Books, London 1991, ISBN 1-85043-223-6.
  • Joyce Kelly: An Archaeological Guide to Northern Central America: Belize, Guatemala, Honduras, and El Salvador. Univ.of Oklahoma Pr., Norman 1996, ISBN 0-8061-2858-5, S. 129-145.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիկալ» հոդվածին։