Ռիմենշնայդեր Տիլման (գերմ.՝ Tilman Riemenschneider, 1460[1][2][3][…], Heilbad Heiligenstadt, Գերմանիա[4] - հուլիսի 17, 1531 կամ հուլիսի 7, 1531(1531-07-07)[5][6], Վյուրցբուրգ, Բավարիա[4]), Վերածննդի շրջանի գերմանացի քանդակագործ։

Տիլման Ռիմենշնայդեր
գերմ.՝ Tilman Riemenschneider
Ծնվել է1460[1][2][3][…]
ԾննդավայրHeilbad Heiligenstadt, Գերմանիա[4]
Մահացել էհուլիսի 17, 1531 կամ հուլիսի 7, 1531(1531-07-07)[5][6]
Վախճանի վայրըՎյուրցբուրգ, Բավարիա[4]
Քաղաքացիություն Սրբազան Հռոմեական կայսրություն
Ստեղծագործություն(ներ)Zwölfbotenaltar?
Ոճգերմանական Վերածնունդ
Մասնագիտությունքանդակագործ և carver
Գործունեության տարիներ1483-1510
ԵրեխաներBartlmä Dill Riemenschneider?
 Tilman Riemenschneider Վիքիպահեստում

Ստեղծագործություններ խմբագրել

Ստեղծագործել է Վյուրցբուրգում (1483 թ.-ից)։ Ռիմենշնայդերի աշխատանքներում (Ռուդոլֆ ֆոն Շերենբերգի մահարձանը, քար, 1496-1499 թթ., Վյուրցբուրգի Սանկա Կիլիան տաճար, «Սբ․ արյան» խորանը, փայտ, 1501-1504 թթ., Յակոբսկիրխե, Ռոտենբուրգ) պահպանվել են ուշ գոթիկային բնորոշ դինամիկ ձևերն ու բեկվող գծերը։

Սակայն Ռիմենշնայդերը առաջիններից էր, որ հրաժարվեց արձանները երանգավորելու և ոսկեպատելու ավանդույթից, վարպետորեն օգտագործեց նյութի ֆակտուրան և հատուկ ուշադրություն դարձրեց դիմախաղի և ժեստերի կենսական հավաստիությանը։ Ուշ շրջանի գործերում (Մարիայի խորանը, փայտ, (1505-1510 թթ.), Հերգոտսկիրխե, Կրեգլինգեն) դրսևորվել է կերպարների առավել ընդհանրացման և ներքին պարզության, կոմպոզիցիայի ներդաշնակ հավասարակշռվածության նկատմամբ Ռիմենշնայդերի ձգտումը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիլման Ռիմենշնայդեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։