Տիերի Տյուսո
Տիերի Տյուսո (ֆր.՝ Thierry Tusseau, հունվարի 19, 1958, Նուազի-լե-Գրան), ֆրանսիացի ֆուտբոլիստ, որը Ֆրանսիայի հավաքականում հանդես է եկել պաշտպանի և կիսապաշտպանի դիրքերում։
Տիերի Տյուսո ֆր.՝ Thierry Tusseau | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 19, 1958 (66 տարեկան) | ||
Ծննդավայր | Նուազի-լե-Գրան | ||
Հասակ | 175 սանտիմետր | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
1984 թվականի Եվրոպայի չեմպիոն, 1986 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Կարիերա խմբագրել
Ակումբային խմբագրել
1973 թվականից հանդես է եկել «Նանտում»։ Խաղալով ձախ պաշտպանի դիրքում՝ Տյուսոն հավաքականի կազմում տեղի համար մրցել է Մաքսիմ Բոսիսի հետ և միայն 1976/77 չեմպիոնական մրցաշրջանում, երբ Բոսիսը տեղափոխվել է պաշտպանության աջ եզր, Տյուսոն դարձել է հիմնական խաղացող[1]։ «Նանտի» կազմում Տյուսոն ևս երկու անգամ դարձել է երկրի չեմպիոն, իսկ 1979 թվականին նվաճել է ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթը։
1983 թվականին Տյուսոն դարձել է «Բորդոյի» խաղացող, որի հետ նվաճել է երկու չեմպիոնական տիտղոս։ Շատ է խաղացել նաև եվրոգավաթներում, այդ թվում՝ Եվրոպական գավաթ 1984/85-ում, որտեղ «Բորդոն» հասել է կիսաեզրափակիչ։ Ավելի ուշ հանդես է եկել Փարիզի «Ռասինգում» և «Ռեյմսում»։ Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոնի 14 մրցաշրջաններում Տիերի Տյուսոն անցկացրել է 377 հանդիպում, որոնցում խփել է 16 գնդակ[2]։
Ազգային հավաքականում խմբագրել
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում 1977-1986 թվականներին անցկացրել է 22 հանդիպում, որոնցում ոչ մի գոլ չի խփել[3]։ Դարձել Է Եվրոպայի չեմպիոն-1984-ի (2 խաղ մրցաշարում) և ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 1986 (4 խաղ)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Thierry Tusseau Արխիվացված է Մարտ 18, 2013 Wayback Machine-ի միջոցով: — Afterfoot.fr(ֆր.)
- ↑ Thierry Tusseau — Fiche de stats du joueur de football Արխիվացված է Մայիս 13, 2012 Wayback Machine-ի միջոցով: — pari-et-gagne.com(ֆր.)
- ↑ Tusseau Thierry — FFF(ֆր.)