Տիգրան, Արշակունիների տոհմի իշխան, ով ապրել է չորրորդ դարի երկրորդ կեսին և հինգերորդ դարի առաջին կեսին։

Տիգրան

Ըստ ժամանակակից ծագումնաբանությունների՝ Տիգրանը Խոսրով Դ թագավորի և Զրվանդուխտի որդին էր, Արշակի եղբայրը[1]։ Տիգրանի հայրը՝ Խոսրով Դ թագավորը, եղել է Արշակունիների արքայատոհմի թագավոր, ով առաջին հայ միապետն էր, որ ծառայել է որպես Արևելյան Հայաստանի պատվիրատու թագավոր Սասանյանների օրոք, կառավարել է 387 թվականից մինչև 389 թվականը[2]։ Նրա մայրը՝ Զրվանդուխտը, Սասանյանների արքայատոհմի արքայադուստր էր, Շապուհ III-ի քույրը, ով կառավարել է 383 թվականից մինչև 388 թվականը[2]։

Տիգրանը կոչվել է իր նախահայր Տիգրան VII-ի անունով, ով հայտնի է նաև որպես բռնակալ և կոչվել է Տիրան, Տիգրանին նաև անվանակոչել են ի պատիվ Արտաշեսյանների տոհմի Տիգրան անունով միապետների[3]։ Տիգրանի անունը Արտաշեսյանների արքայատոհմի ամենատարածված արքունական անունն էր, եղել է Հայաստանի հնագույն թագավորների շարքում։ Նրա ծննդյան թիվը անհայտ է, ծնվել է իր հոր թագավորության օրոք և մեծացել Արևելյան Հայաստանում։ Հայտնի չէ՝ նա ընդունել է քրիստոնեությունը թե զրադաշտականությունը։

389 թվականին Սասանյանների տոհմի թագավոր Բահրամ IV-ը գահընկեց է արել Խոսրով Դ-ին, ապա բանտարկել Տիզբոնում[4]։ Բահրամ IV-ը դժգոհ էր Խոսրով Դ-ից։ Բահրամ IV-ին դուր չէր գալիս Խոսրով Դ-ի պահվածքը, նրան համարում էր չափազանց ինքնավստահ, որովհետև Խոսրով Դ թագավորը Սասանյանների թագավորությունում առանց իրենց տեղյակ պահելու և խորհրդակցելու կատարում էր տարբեր գործողություններ։ Բահրամ IV-ը 389 թվականին փոխարինել է Խոսրով Դ-ին՝ իր եղբոր՝ Վռամշապուհին որպես Սասանյան պատվիրատու թագավոր Արշակունյաց տոհմից[5]։ Դրանից հետո, Զրվանդուխտի, Տիգրանի և Արշակի ճակատագիրն անհայտ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Toumanoff, Manual genealogy and chronology for the Christian Caucasus (Armenia, Georgia, Albania), p.76
  2. 2,0 2,1 Faustus of Byzantium, History of the Armenians, Book VI, Chapter 1
  3. Hovannisian, The Armenian People From Ancient to Modern Times, Volume I: The Dynastic Periods: From Antiquity to the Fourteenth Century, p.48
  4. Kurkjian, A History of Armenia, p.108
  5. Hovannisian, The Armenian People From Ancient to Modern Times, Volume I: The Dynastic Periods: From Antiquity to the Fourteenth Century, p.85

Աղբյուրներ խմբագրել

  • Faustus of Byzantium, History of the Armenians, 5th century
  • C. Toumanoff, Manual genealogy and chronology for the Christian Caucasus (Armenia, Georgia, Albania), ED. Aquila, Rome, 1976
  • R.G. Hovannisian, The Armenian People from Ancient to Modern Times, Volume 1: The Dynastic Periods: From Antiquity to the Fourteenth Century, Palgrave Macmillan, 2004
  • V.M. Kurkjian, A History of Armenia, Indo-European Publishing, 2008