Տիգրան Փարվանյան
Տիգրան Ջանիբեկի Փարվանյան (սեպտեմբերի 21, 1967, Ապարան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ։ Գեներալ-լեյտենանտ (2020)[1]։
Տիգրան Փարվանյան | |
---|---|
սեպտեմբերի 21, 1967 (56 տարեկան) - | |
Ծննդավայր | Ապարան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | Գեներալ-լեյտենանտ |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Տիգրան Փարվանյանը ծնվել է 1967 թվականի սեպտեմբերի 21-ին, Ապարան քաղաքում։ 1985 թվականին ավարտել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1985-1989 թվականներին սովորել և ավարտել է Օրջոնիկիձեի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը։ 1989-1992 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1992-1994 թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել մարտական գործողություններին։ 1995 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության N զ/մ շտաբի պետի տեղակալ, այնուհետև՝ հրամանատարի տեղակալ, 1996 թվականի հունիսին՝ ՀՀ ՊՆ N զ/մ-ի առաջին մոտոհրաձգային գումարտակի հրամանատար։
1998-2001 թվականներին ընդունվել և ավարտել է ՌԴ ՊՆ Ֆրունզեի անվան ռազմական համազորային ակադեմիան։
2001 թվականի օգոստոսից նշանակվել է ՀՀ ՊՆ N զ/մ-ի հրամանատարի տեղակալ, 2003 թվականի սեպտեմբերից առաջխաղացման կարգով նշանակվել է ՀՀ ՊՆ 70179 զ/մ-ի հրամանատար, 2009 թվականի մայիսից՝ ՀՀ ՊՆ N զ/մ-ի հրամանատար, 2009 թվականի փետրվարից առաջխաղացման կարգով նշանակվել է ՀՀ ՊՆ 27527 զ/մ-ի հրամանատարի տեղակալ, 2009 թվականի հոկտեմբերից նշանակվել է ՀՀ ՊՆ N զ/մ-ի շտաբի պետ, հրամանատարի տեղակալ, 2013 թվականի մարտից առաջխաղացման կարգով նշանակվել է ՀՀ ՊՆ 1-ին ԲԿ հրամանատար, 2018 թվականի փետրվարին առաջխաղացման կարգով նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար[2][3]։
Զինվորական կորչումներ խմբագրել
- Գեներալ-լեյտենանտ, 2020
- Գեներալ-մայոր, 2016[4]
- Գնդապետ
Պարգևներ, մրցանակներ խմբագրել
- ԼՂՀ «Արիության» մեդալ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2018[5]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, 2013[6]
- «Մարտական ծառայության» մեդալ
Ընտանիք խմբագրել
Ամուսնացած է, ունի երկու որդի։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Տ. Ջ. Փարվանյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին
- ↑ LLC, Helix Consulting. «Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ միացյալ զորքերի խմբավորման հրամանատար - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Ի՞նչ կենսագրություն ունի հայ-ռուսական միացյալ զորքերի խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանը
- ↑ Տ. Ջ. Փարվանյանին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելու մասին
- ↑ Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու մասին
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին