Տիգրան Հովումյան

հայ քանդակագործ, նկարիչ

Տիգրան Ժորիկի Հովումյան (նոյեմբերի 8, 1969(1969-11-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, նկարիչ։

Տիգրան Հովումյան
Ծնվել էնոյեմբերի 8, 1969(1969-11-08) (54 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց (1984), Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1989) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1995)
Ստեղծագործություն(ներ)Վազգեն Սարգսյանի կիսանդրի
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

1979-1984 թվականներին սովորել է Հակոբ Կոջոյանի անվան արվեստի դպրոցում, 1988-1989 թվականներին՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1989-1995 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։

1996 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է[1]։

Երևանի Վազգեն Սարգսյան փողոցում և Հայաստանի պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում[2] տեղադրված Վազգեն Սարգսյանի կիսանդրիների, Երևանի պատմության թանգարանի երկու վահանակների՝ «Հայկական ժողովրդական ծեսերն ու խաղերը» և «Հայ-թուրքական պատերազմները. Երևանի բերդի պաշարումը» ստեղծագործությունների հեղինակն է։

Ցուցահանդեսներ խմբագրել

Ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ռուսաստանում, Կանադայում։

Պարգևներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տիգրան Հովումյանը՝ ազգային հերոսների և անցյալի սխալների մասին
  2. Ռազմական ինստիտուտում բացվեց Վազգեն Սարգսյանի կիսանդրին
  3. Հայ կերպարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար նկարիչ-քանդակագործ Տիգրան Հովումյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով
  4. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել