Տիգրան Հեքեքյան

հայ խմբավար, դիրիժոր

Տիգրան Արտյոմի Հեքեքյան (օգոստոսի 17, 1959(1959-08-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խմբավար, մանկավարժ և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Ներկայումս հանդիսանում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն։ Նա նաև «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի հիմնադիրն ու նախագահն է։

Տիգրան Հեքեքյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 17, 1959(1959-08-17) (64 տարեկան)
Երևան,Հայաստան
Երկիր Հայաստան
Մասնագիտությունդիրիժոր, խմբավար և մանկավարժ
Գործունեություն1982 - ներկա
ԿրթությունՍայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Տիգրան Հեքեքյանը նախնական երաժշտական կրթությունը ստացել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։ Այնուհետև որպես խմբավար ուսումը շարունակել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և ասպիրանտուրայում։ 1985 թվականից դասախոսում է նույն կոնսերվատորիայում։ Խմբավարական գործունեության մոտ երեք տասնամյակների ընթացքում Տիգրան Հեքեքյանը հիմնադրել և ղեկավարել է մի շարք երգչախմբեր, այդ թվում՝ ազգային մրցույթների դափնեկիր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը (1982-1988 թթ.), Երիտասարդական Կազմակերպությունների Կոմիտեի երգչախումբը (1986-1988 թթ.), միջազգային մրցույթների դափնեկիրներ Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության կամերային երգչախումբը (1984-2002 թթ.) ու «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը (1992 թվականից)։

Մրցույթներ և փառատոներ խմբագրել

Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն ու նրա մենակատարները մասնակցել են տարբեր միջազգային մրցույթների՝ ամեն անգամ նվաճելով մրցանակային տեղեր՝ 2 արծաթե մեդալ («Այսթեդֆուդ», Ռուդեպուրտ, Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն, 1993), արծաթե մեդալ («Այսթեդֆուդ», Ռուդեպուրտ, Լանգոլեն, Մեծ Բրիտանիա, 1994), գլխավոր մրցանակ, 2 ոսկե և արծաթե մեդալ («Գոլդն Գեյթ», Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ, 1995)։

Տիգրան Հեքեքյանի սաներն ու «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն մասնակցում է ամենատարբեր միջազգային փառատոների և մրցույթների՝ «Երիտասարդական երգչախմբերի եվրոպական փառատոն» (Բազել, Շվեյցարիա, 1995, 2014), Թեսալոնիկի՝ Եվրոպայի մշակույթի մայրաքաղաք (Հունաստան, 1997),   Հոնգ- Կոնգի, Գուանջոյի և Պեկինի փառատոներ (Չինաստան,1999), «Ոսկե մակույկ» (Սոչի, Ռուսաստան, 2001), «Դիմիտրիա» (Սալոնիկ, Հունաստան, 2002),  «Երգ միասնության» հայ-ամերիկյան փառատոն (Հայաստան, 2004, 2006), «Մոլորակի երեխաներն ընկերներ են» (Մոսկվա, Ռուսաստան, 2010), «Թող ապագան երգի» (Ստոկհոլմ, Շվեդիա, 2012), «Մանկական երգչախմբերի 5-րդ փառատոն» (Սալոնիկ, Հունաստան, 2015), Ֆրիբուրգի երգչախմբային փառատոն (Շվեյցարիա, 2016), «Աբու-Գոշ» երգչախմբային փառատոն (Իսրայել, 2017), Մանկական երգչախմբերի միջազգային փառատոն (Դրեզդեն, Գերմանիա, 2018), Թբիլիսիի երգչախմբային երաժշտության փառատոն (Վրաստան, 2018)։

«Հոգու ձայներ» առցանց փառատոն (Ավստրիա, 2021), «Խաղաղության համաշխարհային երգչախմբային փառատոն» (Ավստրիա, 2021), 25-րդ միջազգային երիտասարդական երգչախմբային փառատոն «Աշխարհի երեխաները ներդաշնակության մեջ» (2021), «Երգչախմբային ֆոտո պրոմենադ» առցանց ֆոտոմրցույթ, Եվրոպայի կանտատ փառատոն (2021), Սուն Չինգ Լինգ միջազգային երիտասարդական փոխանակման ճամբար (2021), GCI երկրորդ վիրտուալ միջազգային տոնական համերգ (2021), XIV միջազգային հոգևոր երաժշտության փառատոն «Արծաթյա զանգակներ» (2022)։

Մասնակցել է նաև «ԷՔՍՊՈ-2000» համաշխարհային ցուցահանդեսին (Հանովեր, Գերմանիա, 2000) և Երգչախմբային արվեստի VI համաշխարհային գիտաժողովին (Մինեապոլիս, ԱՄՆ, 2002)։

Ազգային արվեստն օտար երկրներում ներկայացնելու Տիգրան Հեքեքյանի առաքելությունը չի սահմանափակվում համերգային գործունեությամբ։ Նա հայ խմբերգային արվեստի մասին դասախոսություններ է կարդում խոշոր միջազգային գիտաժողովներում, վարում վարպետաց դասեր և բաց փորձեր Հայաստանում և արտերկրում, մասնակցում միջազգային մրցույթների՝ որպես ժյուրիի անդամ և հյուր խմբավար։ Իր ակտիվ մասնակցությամբ հեղինակավոր հրատարկչություններում(Օքսֆորդ փրես, Կարուս) հրատարակվում են հայ հեղինակների խմբերգային ստեղծագործություններ։ Նա նաև ելույթ է ունենում տարբեր երգչախմբերի հետ որպես հյուր խմբավար։ Տիգրան Հեքեքյանը համերգային գործունեությամբ հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստան, Վրաստան, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Հոլանդիա, Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Շվեյցարիա, Դանիա, Իսրայել, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Լեհաստան, Չեխիա, Ավստրիա, ԱՄՆ, Կանադա, Կիպրոս, Եգիպտոս, Հունաստան, Ավստրալիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Հոնկ-Կոնգ, Չինաստան։

Մրցանակներ խմբագրել

Տիգրան Հեքեքյանը արժանացել է նաև ՀՀ վարչապետի, Մշակույթի, Կրթության և գիտության նախարարությունների և Երևանի քաղաքապետի բարձրագույն պարգևներին, իսկ Եվրամիության երգչախմբերի կազմակերպության կողմից՝ «Եվրոպայի մշակույթի դեսպան» պատվավոր տիտղոսին։

Այլ խմբագրել

  • Տիգրան Հեքեքյանը Բնական գիտությունների եվրոպական (Հանովեր), Բնության և Հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիաների իսկական անդամ է, հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս
  • Խմբերգային արվեստի միջազգային ֆեդերացիայի, Երիտասարդական երգչախմբերի եվրոպական ֆեդերացիայի, Մանկական երգչախմբային և կատարողական արվեստի միջազգային միության և երգչախմբերի Օլիմպիական մրցույթի խորհրդի անդամ
  • Տիգրան Հեքեքյանը ընտրվել է Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների միջպառլամենտական վեհաժողովի «Ոսկե Մակույկ» մանկապատանեկան միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար

Տիգրան Հեքեքյանը նաև մի շարք միջազգային և ազգային մրցույթների, փառատոների նախաձեռնողն ու գեղարվեստական ղեկավարն է՝ «Աշտարակ 93», «Երևան 96» «Երգող Հայաստան», «Միանանք Երգով», «Երգ միասնության» , «Երգով ու սիրով» և այլն։

Ձայնագրություններ խմբագրել

Տիգրան Հեքեքյանի մրցանակակիր խտասկավառակներից են՝

Little Singers of Armenia-Fuga A
Little Singers of Armenia-Rural images
Radio Choir of RA- Miss my homeland
Radio Choir of RA-With a sweet dream

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Տիգրան Հեքեքյան Արխիվացված 2023-02-23 Wayback Machine
  • «AV Production - Տիգրան Հեքեքյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 29-ին. Էջ:Հայկական_Համառոտ_Հանրագիտարան․_Հ_տառով_հոդվածները.djvu/308
  • Grigorian, Armineh; Atayan, Robert; Kerovpyan, Aram (2001). Komitas Vardapet. Oxford Music Online. Oxford University Press. http://icb.ifcm.net/4th-international-choral-composition-competition-dedicated-to-komitas-vardapet-the-song-that-rises-above-the-snowy-peaks-of-armenia/ Արխիվացված 2022-01-29 Wayback Machine
  • https://mirrorspectator.com/2021/08/12/gold-medals-for-the-little-singers-of-armenia/ Mirak-Weissbach, Muriel (2021 թ․ օգոստոսի 12). «Gold Medals for the Little Singers of Armenia». The Armenian Mirror-Spectator (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 29-ին.