Տիգրան Խզմալյան

հայ կինոռեժիսոր, սցենարիստ

Տիգրան Էդուարդի Խզմալյան (ապրիլի 8, 1963(1963-04-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, սցենարիստ։ Նախախորհրդարան, Հիմնադիր խորհրդարան, «100 ամյակը առանց ռեժիմի» և «Միացում» շարժումների նախկին անդամ, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ։

Տիգրան Խզմալյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 8, 1963(1963-04-08) (61 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
Մասնագիտությունկինոռեժիսոր և սցենարիստ
 Tigran Khzmalyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել ու դասավանդել է Երևանի պետական համալսարանի ռուսական բանասիրական ֆակուլտետում։ 1991 թ. ավարտել է Մոսկվայի կինոբեմադրիչների ու սցենարիստների բարձրագույն կուրսերը։ 1992-1994 թթ. Արցախյան պատերազմի տարիներին աշխատել է Արցախում` որպես «Ա1» և «Վեստի» ընկերությունների հեռուստալրագրող։ 1994-1996 թթ. աշխատել է ԱՄՆ-ի հայկական համագումարում՝ որպես քաղաքական վերլուծաբան։ 1996-1997 թթ. եղել է Միավորված ազգերի կազմակերպության Հայաստանի գրասենյակի հասարակական տեղեկատվության բաժնի փոխտնօրեն։ 1997-2005 թթ. գլխավորել է հեռուստաֆիլմերի «Երևան» կինոստուդիան, մինչև դրա լուծարումը[1]։

Ֆիլմեր խմբագրել

Հեղինակել է 3 խաղարկային ու 17 վավերագրական ֆիլմ՝

  • «Դաս», 1992
  • «Սև և սպիտակ», 1996
  • «Ֆուտբոլ 1973», 1998
  • «Թագավորի մահը», 1998
  • «Պյերլեկինո կամ օդից թեթև», 2000
  • «Թավշյա հեղափոխություն # 88», 2001
  • «Մի անգամ Հայաստանում», 2001
  • «33 րոպե Փելեշյանի մասին», 2003
  • «Lovember», 2004
  • «Արմին Վեգներ` ցեղասպանության լուսանկարիչ», 2005,
  • «Օպերա», 2008
  • «Սարդարապատ deja vu», 2008
  • «Երևանի գլխավոր գաղտիքը», 2009
  • «Քրիստոսի կենդանագիր պատկերը», 2009
  • «Տիգրանակերտ», 2010
  • «Դեպի Արարատ», 2010
  • «Հայոց թագուհիներ», 2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Տիգրան Խզմալյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Խզմալյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Խզմալյան» հոդվածին։