Տիգրան Դադերյան

հայ նկարիչ

Տիգրան Դադերյան (1929, Բեյրութ, Լիբանան), հայ գեղանկարիչ։

Տիգրան Դադերյան
Ի ծնեՏիգրան Դադերյան
Ծնվել է1929
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան
Մասնագիտություննկարիչ
Ժանրգեղանկար

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանը, 1953 թվականին սովորել է Փարիզի գեղարվեստի ուսումնարանի փայտագրության արվեստանոցում, ապա Ռանսոնի ակադեմիայում[1]։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում և Բեյրութում։ Աշխատանքներից ներկայացված են Հայաստանի ազգային պատկերասրահում[2][3]։

Ստեղծագործությունները խմբագրել

Տիգրան Դադերյանի կտավներում (վերացարկումային կոմպոզիցիաներ) զգալի են հին հայկական կարպետների գունագեղ հարթությունների վերաիմաստավորված կիրառումները, մանր ու հնչեղ գունաբծերի (թաշերի) ռիթմիկ տեղաբաշխումները, որով ստեղծել է ակնահաճո տրամադրություն և խորհրդավոր տարածականության պատրանք։

Մատենագրություն խմբագրել

  • Peintures Daderian, Paris (Cataloge).
  • Philoppe Arschat, La Peinture de Daderian, Paris (Cataloge).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
  2. Տիգրան Դադերյան, Կոմպոզիցիա
  3. Տիգրան Դադերյան, Կոմպոզիցիա (1961)