Տիգրան Բոյաջյան

հայ պատմաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բոյաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Տիգրան Բոյաջյան (1895, Արմտան, Արևմտյան Հայաստան1985, ԱՄՆ), հայ իրավաբան, պատմաբան։

Տիգրան Բոյաջյան
Ծնվել է1895
Մահացել է1985
Մասնագիտությունպատմաբան

Կենսագրություն խմբագրել

1910 թվականից բնակվել է ԱՄՆ-ում։ Կրթությունն ստացել է Հյուսիսարևմտյան ու Բոստոնի համալսարաններում։ Ուսումնասիրել է իրավունք՝ ստանալով մագիստրոսի աստիճան (19251917 թվականին, որպես կամավոր, Հայկական լեգեոնի կազմում կռվել է Պաղեստինի ճակատում։ Պատերազմից հետո մնալով Կիլիկիայում՝ զբաղվել է հայ գաղթականների օգնության հարցերով։ 1919 թվականին կրկին վերադարձել է ԱՄՆ։ Եղել է ՀԲԸՄ ղեկավարության անդամ։

Գրել է հայերին և Հայաստանին վերաբերող աշխատություններ։ Արժեքավոր է նրա «Հայաստան, մի մոռացված ցեղասպանության գործը» (1872, անգլերեն) աշխատությունը, որտեղ ի մի է բերել հավաստի աղբյուրներից քաղված բազմաթիվ փաստաթղթեր՝ ներկայացնելով այղ ահավոր ոճրագործության նախապատմությունը և ապացուցել, որ այդ ամենի պատասխանատվությունը ընկնում է թուրքական կառավարության ու նրա դաշնակից Գերմանիայի վրա։ Բոյաջյանի աներկբա եզրակացությունն այն է, որ հայկական հարցը տակավին փակված չէ, որ մոռացված ցեղասպանությունը չի ունեցել իր Նյուրնբերգն ու արդարության դատը և, որպես հայերից խլված հայրենիքի վերականգնման գործընթացքը դեռևս ուժի մեջ է։

Գրականություն խմբագրել

  • Armenia։ The Case for a Forgotten Genocide, Westwood, New Jersy, 1972։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։