Տիարա (լատիներեն ՝ tiara, հին հուն. ՝ τιάρα) թանկարժեք քարերով զարդարված, դեկորատիվ պսակ է, որը կանանք ավանդաբար շարունակում են կրել։ Այն, որպես կանոն,  կրում են ֆորմալ առիթների ժամանակ, հատկապես եթե իբրև դրեսս կոդ է սահմանվել սպիտակ փողկապը[1]։

տիարա

Պատմություն խմբագրել

Այսօր  շատ հաճախ «տիարա»  և «դիադեմ» բառերը փոխարինաբար են օգտագործվում, իսկ տիարա բառի թարգմանությունը այլ լեզուներում շատ նման է դիադեմ բառին[2]։ Վերոնշյալ երկու բառերն էլ ծագել են գլխազարդերի անունից, որոնք իրենց սոցիալական բարձր կարգավիճակն ընդգծելու նպատակով կրում էին Հին Հունաստանի տղամարդիկ և կանայք։ Ինչպես նշում է Ջեֆրի Մունը՝ «տիարա» բառն իրականում պարսկական ծագում ունի։ Ի սկզբանե տիարա էր կոչվում պարսից թագավորների՝ բարձր գագաթ ունեցող և դիադեմներով («մանուշակագույն և սպիտակ զարդերով») զարդարված գլխարկները:Այժմ տիարա են անվանում գլխազարդի ցանկացած տեսակ[3]։ Հին հույներն ու հռոմեացիները ոսկին օգտագործում էին հիմնականում ծաղկեպսակաձև գլխազարդեր պատրաստելու համար, մինչդեռ սկյութների հիմնական գլխազարդերը չճկվող պսակներն էին, որոնք էլ համարվում են հետգայում ստեղծված ռուսական կոկոշնիկների նախատիպը։ Հռոմեական կայսրության անկումից և քրիստոնեության վերելքից հետո տիարաններն ու դիադեմները սկսեցին շատ հազվադեպ օգտագործվել[3]։

 
թագուհի

18-րդ դարի վերջից մինչև այժմ խմբագրել

 
տիարա

18-րդ դարի վերջին Նեոդասականությունը  կրկին զարկ տվեց տիարաների լայն կիրառությանը, այժմ, սկաայն, այս զարդը կրում էին միմիայն կանայք։ Հին Հունաստանի և Հռոմի օրիանկով ոգեշնչված՝ ոսկերիչները սկսեցին պսակներ պատրաստել թանկարժեք քարերից[4] ։ Հենց Նապոլեոնին և նրա կնոջը ՝ Ժոզեֆին դը Բոհարնեին են վերագրում կայսերական նոր ոճի զարթոնքից հետո հանրության շրջանում տիարաների ժողովրդականացմանը զարկ տալու հարցում ունեցած մեծ դերը։ Նապոլեոնի նվիրական երազանքը ֆրանսիական արքունիքը Եվրոպայի ամենահզոր արքունիքը դարձնելն էր, հենց այդ նպատակով վերջինս իր կնոջը բազմաթիվ թանկարժեք քարեր էր տալիս, այդ թվում՝ նաև տիարաներ։

Ասում են  Եղիսաբեթ Երկրորդ թագուհին ունի տիարաների՝ աշխարհի ամենամեծ և ամենաթանկարժեք հավաքածուն, այդ քարերի մեծ մասը այժմ բրիտանական թագավորական ընտանիքին պատկանող մասունքներ է համարվում։ Թագուհին հաճախ է դրանք կրում պաշտոնական առիթների ժամանակ։ Այդ քարերը վերջինիս Ալեքսանդրա թագուհուց է ժառանգել։ 1920-ական թվականներին թագուհի Մերին գնել է Մեծ դքսուհի Վլադիմիրի տիարան։ Այն բաղկացած է միահյուսված բազմաթիվ ադամանդե շրջանակներից։ Մարգարիտները կարելի է ամրացնել զմրուխտե շրջանակների ներսում։ 1911 թվականին Հնդկաստանում կայանալիք Դելի Դարբար հանդիսավոր արարողության  առիթով թագուհի Մերիի համար հատուկ մի տիարա էր պատրաստվել։ Այժմ այն  ժամանակավորապես կրում է Ուելսի արքայազն Չարլզի կինը ՝ Քորնուելի դքսուհին։ Եզիսաբեթ Երկրորդ թագուհու հրահանգով սուտակե և ադամանդե տիարա է պատրաստվել։ Բրազիլիայի ժողովրդի կողմից թագուհուն ընծայված ծովակներից, այդ թվում ՝ նաև ադամանդներից, թագուհու համար նոր տիարա է պատրաստվել[5]։

Մյուս թագուհիները, կայսրուհիները և արքայադուստրերը պաշտոնական երեկույթների ժամանակ նույնսպես պարբերաբար տիարաներ են կրում։ Շվեդիայի թագավորական ընտանիքը, ինչպես նաև Դանիայի, Հոլանդիայի և Իսպանիայի միապետերը, նմանօրինակ հավաքածու ունեն։ Դանիայի թագավորական թանկարժեք քարերի մեծ մասը առկա հավաքածուի մեջ է ներառվել Շվեդիայի արքայադուստր Լուիզայի և Դանիայի ապագա թագավոր Ֆրեդերիկ VIII- ի ամուսնությունից հետո։ Մինչ 1917 թվականի հեղափոխությունը Ռոմանովների արքայատոհմին նույնպես այսպիսի մի հավաքածու է պատկանել։ Իրանի թագավորական ընտանիքը նույնպես տիարաների մեծ հավաքածու է ունեցել նաև ունեցել։ Իրանական հեղափոխությունից ի վեր դրանք պահվում են Թեհրանի Թանկարժեք քարերի ազգային թանգարանում։

Չնայած տիարաները սովորաբար ասոցացվում են իշխող ազնվական ընտանիքների հետ կանանց հետ, սակայն հարկ է նշել, որ դրանք կրում էին նաև հասարակ մարդիկ, հատկապես ՝ ամերիկյան հարուստ հանրության այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսին է, օրինակ, Բարբարա Հաթոնը։ Տիարաները իրենցից ներկայացնում են կիսաշրջանաև կամ շրջանաձև, թանկարժեք քարերով զարդարված ժապավեններ, որոնք, որպես կանոն, պատրաստվում են թանկարժեք մետաղներից և օգտագործվում իբրև գլխազարդ (Հազվադեպ դեպքերում, երբ տիարան չափազանց հին է և իր պատմության, իր թանկարժեք քարերի շնորհիվ՝ չափազանց արժեքավոր, ապահովության նկատառումներից ելնելով, այն կարող է փոխարինվել իր կրկնօրրինակով)։ Կանայք սովորաբար տիարաներ կրում են շատ ֆորմալ առիթների ժամանակ իրենց գլխին կամ, իբրև պսակ, ճակատին։  Տիարաներով հաճախ «թագադրում են» գեղեցկության մրցույթների հաղթողներին։

Վիկտորյական դարաշրջանում ԱՄՆ-ում տիարաներ կրում էին նաև ոչ ազնվական կանայք։

«Փարիզի՝ իրենց անցյլով և ծագումով հպարտացող ազնվական ընտանիքների ներկայացուցիչները շքեղ զգեստներով պարահանդեսներ էին կազմակերպում․ այսպես Դքսուհի դե Գրամոնտը, օրինակ, հայտնի է իր «Կրինոլինե պարահանդեսով», արքայադուստր Ջակ դե Բրոգլին՝ իր 1914 թվականին կազմակերպած «Թանկարժեք քարերի պարահանդեսով»:Մյուս կողմից՝ Նյու Յորք հեռավոր անկյուններում, Ֆիլադելֆիայում և  Նյուպորտում Տիկին Ուիլյամ Ասթորը, տիկին Ջորջ Գուլդը, տիկին Վ.Կ. Վանդերբիլտը և Եվան (տիկին Էդվարդ) Ստոտսբերին այնպիսի շքեղ զվարճանքներ էին կազմակերպում, որ դրանց համեմատ եվրոպական պարահանդեսները պարզապես աննշան էին թվում։ Միացյալ Նահանգների հարուստ խավի ներկայացուցիչները, որոնք, չնայած իրենց բուրժուական ծագմանը, քրտնաջան աշխատանքի շնորհիվ ի վերջո կարողացել էին շատ ավելի վեր բարձրանալ, մրցակցության մեջ մտան Եվրոպայի ազնվականության հետ։ Այսպես, կազմակերպված ընկերական մրցույթի ժամանակ ամերիկացի մի հարուստ կին հրաժարվեց ձեռնպահ մնալ հանրության շրջանում արգելված  իրերի կիրառությունից։ Այդ օբյեկտների և պարագաների շարքն էին դասվում․ Եվրոպական գյուղական տների նմանությմբ կառուցված, ընտանեկան նկարներով զարդարված տներն իրենց ողջ կահավորանքով, ինչպես նաև Փարիզի «Կարտիեր» կոչվող զարդերի արտադրայան ձեռնարկությունից, իսկ ավելի ուշ նաև Նյու Յորքից պատվիրված տիարաներ» («Կարտիեր» Հանս Նադելհոֆեր)։

1920-ական թվականներին ԱՄՆ-ում տիարանը և նմանօրինակ տիարա-գլխակապերը սկսեցին մեծ տարածում ստանալ։ Դրանք կրում էին ոչ միայն պաշտոնական, այլ Ֆլափերների երեկույթների ժամանակ։

«1920-ական թվականները մի ժամանակաշրջան էր,  երբ ոճաբանները ամենուրեք զգեստների նորաոճ տարրեր էին փնտրում։ Ոգեշնչման մեծ աղբյուր հանդիսացան Եգիպտոսոսը, Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը [6]։ Ոճաբանները սկսեցին տարբեր տեսակի և ոճի գլխարկներ վերափոխել․թյուրբաններ, գդակներ, կոկոշիկնիկներ և տիարաներ[6]։ Ոճաբանները սկսեցին տարբեր տեսակի և ոճի գլխարկներ վերափոխել․թյուրբաններ, գդակներ, կոկոշիկնիկներ և տիարաներ։

Հագուստի դեկորատիվ տիարա խմբագրել

Պլաստմասից, ստրազներից, Սվարովսկի բյուրեղներից կամ ցանկացած այլ ոչ թանկարժեք նյութից պատրաստված իրերը զգեստների դեկորտավի զարդ են համարվում։ Կանանք, որպես կանոն, կրում են դրանք հատուկ առիթների, օրինակ, շրջանավարտների հանդիպման կամ ավարտական երեկույթների, տասնհինգերորդ տարեդարձի կամ էլ հարսանիքների ժամանակ։  Դրանք կրում են նաև գեղեցկության մրցույթների հաղթողները, ինչպես նաև և Դիսնեյի արքայադուստրերի կերպարով հանդես եկող աղջիկները։

Կինո և թատրոն խմբագրել

Տիարաներ հաճախ կրում են նաև ֆիլմերի, թատրոնի դերասանուհիները, հեռուստահաղորդավարները։ 2013 թ.-ին Կարտիերն ստեղծեց 1956 թվականին Մոնակոյի արքայադուստր Գրեյսի համար պատրաստված սուտակե և ադամանդե տիարայի կրկնօրինակը, որն անհրաժեշտ էր «Գրեյսը Մոնակոյից» ֆիլմի նկարահանումների համար (գլխավոր դերակատարը Նիկոլ Քիդմանն է)[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Royal Splendor 101: Tiara Rules». The Royal Order of Sartorial Splendor. 2011 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
  2. «Royal Splendor 101: Tiara Terminology». The Royal Order of Sartorial Splendor. 2011 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. 3,0 3,1 Munn, Geoffrey (2002). Tiaras: Past and Present. 160 Brompton Road, London: V&A Publications. ISBN 0-8109-6594-1.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  4. Munn, Geoffrey (2001). Tiaras: A History of Splendor. England: Antique Collectors' Club Ltd. ISBN 1851493751.
  5. «Aquamarine and diamond tiara». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 17-ին.
  6. Thomas, Pauline. «Fashion History Costume Trends and Eras, Trends Victorians - Haute Couture». www.fashion-era.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 5-ին.
  7. Sowray, Bibby (2013 թ․ մայիսի 16). «Cartier recreate Grace Kelly's jewels for Nicole Kidman film Grace of Monaco». Telegraph. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.(չաշխատող հղում)