Տերևավոր ջրային վիշապը (լատին․՝ Phycodurus eques) ծովային ձկան տեսակ է և այս ձկները ծագում են այլ ապրելակերպ ընտրած ծովաձիուկներից։ Մարմնի վրա տեղակայված ելուստները լողալու համար չեն նախատեսված, այլ թաքնվելու համար։

Տերևավոր ծովային վիշապ
Տերևավոր ծովային վիշապ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Վերնադաս Ձկներ
Դաս Ոսկրային ձկներ
Ենթադաս Actinopterygii
Կարգ Ասեղնանմաններ
Ընտանիք Syngnathidae
Տեսակ Տերևավոր ծովային վիշապ
Լատիներեն անվանում
Phycodurus eques
Հատուկ պահպանություն
Բնապահպանական կարգավիճակը

Համարյա վտանգված

Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 645069
NCBI 693459

Բնակավայր խմբագրել

Տերևավոր վիշապը ապրում է հարավային և արևմտյան Ավստրալիան ողողող միջին ջերմաստիճանի և ոչ խոր ջրերում։ Սկզբում գիտնականները կարծում էին, որ այս ձուկը չի տեղաշարժվում։ Հետո պարզվեց, որ կարող են իրենց բնից հարյուրավոր մետրեր հեռու գնալ և իրենց լավ զարգացած կողմնորոշությամբ վերադառնում են։ Նրանց հիմնականում գտնում են մինչև 50 մ խորության վրա, կառչած ծովային ժայռերին, բույսերին կամ ավազի կույտերի վրա։

Բնավորություն և սնուցում խմբագրել

Սիրում է ջրիմուռների փնջերում թաքնվել և հայթայթել իր որսին։ Հիմնականում սնվում է ծովային պլանկտոնից և հոդվածոտանիներից, երբեմն էլ նա սնվում է փոքր ձկներով և ծովաձիուկներով։ Իր դեղնականաչավուն գույնից կենդանիները նրան խառնում են ավազի և ջրիմուռների հետ։ Իր հանգիստ բնավորությամբ ապրում է մոտ 8 տարի։ Շատ տարօրինակ է, բայց տերևավոր ծովային վիշապը ատամ չունի։ Տերևավոր ջրային վիշապն օգտագործում է իր գլխի վրա տեղադրված թևիկները պտտվելու և կողմնորոշվելու համար։ Նրա կաշին հաստ է այդ պատճառով նա քիչ է տեղաշարժվում։ Նրանք կարող են երկար ժամանակ նույն տեղում մնալ և կարող են հասնել մինչև 150 մ/ժ արագությանը։

  • Մարմնի չափերը։ 20-45 սմ
  • Ջրային կենդանի է։

Տերևավոր ծովային վիշապը ջրի մեջ առաջ է մղվում մեջքի և պոչի լողակներով։ Լողակները փոքր են և թափանցիկ, որպեսզի նա ջրիմուռի նման լողա։ Կարող է փոխել մաշկի գույնը խառնվելու միջավայրին։ Սակայն այդ ունակությունը կախված է տարիքից, միջավայրից, սննդից, ստրեսի աստիճանից։ Մաշկը կարող է դառնալ կանաչ, դեղին, կարմիր և դրանց խառնուրդները։

Բազմացում խմբագրել

Էգը ունենում է մոտ 250 վառ վարդագույն ձվեր։ Էգը տեղադրում է այդ ձվերը արույի պոչում տեղադրված խողովակում և այսուհետ արուն է զբաղվում ձվերով։ Հարկ է մոտ 9 շաբաթ, որ ծնվեն ձագերը։ Այդ 9 շաբաթվա ընթացքում ձվերը ստանում են նարնջագույն կամ մանուշակագույն գույն։ Արուն թափ է տալիս իր պոչը, որ ձագերը դուրս գան, որը տևում է 24-48 ժամ։ Երբ ձագը դուրս եկավ արուի պոչից, ապա նա լրիվ անկախ է։ Սկզբից սնվում է շրջակա մանր կենդանիներով և բույսերով։ Ձագերի միայն 5 %-ն է, որը գոյատևում է։ Պետք է մոտ 28 ամիս, որ ձագը դառնա սեռահասուն։

Վտանգվածության աստիճանը խմբագրել

Նրանք ենթարկված են շատ վտանգների՝ և բնական, և մարդկանց ազդեցությունից։ Մարդիկ որսում են նրանց հետաքրքիր և տարօրինակ տեսքի համար և երբեմն որոշ բժշկություններում։ Ձագերը շատ դանդաղ են լողում և հեշտ զոհ են դառնում գիշատիչների համար։ Ձագերը հազվադեպ են դիմանում փոթորիկներին։ Տերևավոր ծովային վիշապը նաև վտանգված է աղտոտումից և թունաքիմիկատներից։ Ավստրալիան սահմանել է օրենք, որը պաշտպանում է նրանց։

Ընտելացում խմբագրել

Օրենքի պատճառով տերևավոր ծովային վիշապ ընտելացնելը թանկ հաճույք է։ Դեռ ոչ մի ընտելացված տերևավոր ծովային վիշապ չի բազմացել լաբորատորներում։ Նրանց ընտելացնելը շատ դժվար է, քանի որ նրանք շատ նուրբ են և ունեն մեծ պահանջարքներ։

Մշակույթի մեջ խմբագրել

Տերևավոր ծովային վիշապը Ավստրալիայի ջրային ուժերի գերբն է։ Նրանց անունով է կազմակերպվել նաև Leafy Sea Dragon ցուցահանդեսը։ Այդ ցուցահանդեսը կազմակերպվել է 2005 թվականին և ունեցել է 7000 այցելու։

Պատկեր խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերևավոր ծովային վիշապ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերևավոր ծովային վիշապ» հոդվածին։