Տերեփուկ Թախտաջյանի
Տերեփուկ Թախտաջյանի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Տատասկափշայիններ (Carduoideae) |
Տրիբա | Cynareae |
Ենթատրիբա | Centaureinae |
Ցեղ | Տերեփուկ (Centaurea) |
Տեսակ | Տերեփուկ Թախտաջյանի (C. takhtajanii) |
Միջազգային անվանում | |
Centaurea takhtajanii |
Տերեփուկ Թախտաջյանի (լատին․՝ Centaurea takhtajanii), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում
Նկարագրություն խմբագրել
Ճյուղավորված ցողուններով բազմամյա բույս է։ Տերևները նեղ-գծային են, առանց կոթունի։ Զամբյուղները գագաթնային են, միայնակ։ Ծածկոցի թերթերի հավելուկները մանր են, մուգ դարչնագույն, կաշենման և 5-9 համարյա հավասար երկարությամբ մանր փշերով։ Սերմնիկների երկարությունը 5-6 մմ է։ Պապուսը շատ կարճ է՝ 1,5-2,5 մմ երկարություն[1]։
Տարածվածություն խմբագրել
Հայտնի է միայն Շիրակի ֆլորիստական շրջանում (լեռնագագաթ Արտենի, Հակկո, Քարակերտ, Զարինջա, Ցամաքասար և Հացաշեն գյուղերի միջև)[1]։
Էկոլոգիա խմբագրել
Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1600-1800 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, տափաստանում, ցանքերում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։
Պահպանություն խմբագրել
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայաստանի Էնդեմիկ է։ Հայտնի է մեկ ֆլորիստական շրջանից, որտեղ հանդիպում է չափազանց հազվադեպ, ինտենսիվ յուրացվող տեղերում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Կարմիր գրքի առաջին հրատարակությամ մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-Ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանություն չի իրականացվում[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.