Տերեսա Վիլյառեալ

մեքսիկացի հեղափոխական բանվորական շարժման գործիչ և ֆեմինիստ

Տերեսա Վիլյառեալ  Գոնսալես  (իսպ.՝ Teresa Villarreal González, 1883, Նուևո Լեոն, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - անհայտ, Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ), մեքսիկացի հեղափոխական բանվորական շարժման գործիչ և ֆեմինիստ, ով աջակցել է Մեքսիկայի լիբերալ կուսակցությանը (PLM) 1910-1917 թվականների Մեքսիկական հեղափոխության ժամանակ։

Տերեսա Վիլյառեալ
Դիմանկար
Ծնվել է1883
ԾննդավայրՆուևո Լեոն, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել էանհայտ
Մահվան վայրՍան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ, լրագրող, ֆեմինիստ, ակտիվիստ և հեղափոխական

Նույն կուսակցության մյուս ակտիվիստներ և նշանավոր անդամներ Անդրեա Վիլյառեալի և գեներալ Անտոնիո Իրինեո Վիլյառեալ Գոնսալեսի քույրը[1]։

Կենսագրություն խմբագրել

Տերեսայի հայրը՝ Պրոսպերո Վիլյառեալ Սուասուան, 1887 թվականին հիմնադրել է Մեքսիկայի Նուևո Լեոն նահանգում Լամպասոսի բանվորների միությունը՝ վաղ տարիքից իր ընտանիքի անդամներին ներգրավելով քաղաքական գործունեության մեջ[2][3]։ Տերեսան աջակցել է լիբերալ-արմատական Մեքսիկայի լիբերալ կուսակցությանը (PLM), որը դեմ է եղել նախագահ Պորֆիրիո Դիասի (1876-1911) բռնապետությանը։ 1901 թվականի ապրիլին նա ստիպված է եղել փախչել Մեքսիկայից հոր, քրոջ և եղբայրների հետ ԱՄՆ Տեխաս՝ Դիասի վարչակարգի հալածանքների պատճառով։ 1905 թվականի փետրվարին նրանք տեղափոխվել են Սենթ Լուիս, (Միսսուրի նահանգ), որտեղ պետք է տեղի ունենար Համաշխարհային ցուցահանդես, որտեղ տարբեր պատճառներով ներկա պետք է գտնվեին մեքսիկացի արմատականների համայնքի ներկայացուցիչներ։ Այստեղ նրանք բարեկամական հարաբերություններ են հաստատել ամերիկյան այնպիսի  կազմակերպությունների հետ, որոնք ընդհանուր շահեր են ունեցել իրենց հետ, ինչպիսիք են Սոցիալիստական կուսակցությունը, Աշխատանքի ամերիկյան ֆեդերացիան (AFL) և Աշխարհի արդյունաբերական աշխատողները (IWW)[2]։

1909 թվականին Վիլյառեալ քույրերը պարարտ հող են գտել Սան Անտոնիոյում (Տեխասի նահանգ)՝ Դիասի դիկտատուրայի դեմ իրենց գաղափարները տարածելու համար մեքսիկական աքսորում գտնվող մամուլի միջոցով, որն ուղղված էր Միացյալ Նահանգների հարավում գտնվող մեքսիկական համայնքին։ Այստեղ Տերեսան մասնակցել է երկու թերթերի՝ ֆեմինիստական La Mujer Moderna-ի («Ժամանակակից կին», 1910) և հեղափոխական El Obrero-ի («Աշխատավոր») հրատարակմանը[2]։

Քանի որ կուսակցության ղեկավար կազմի տղամարդիկ մշտապես հսկողության տակ են եղել, Վիլյառեալ քույրերը և նրանց համախոհները սկսել են կարևոր դեր խաղալ հեղափոխական գործում։ Նրանք կատարել են այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են հաղորդագրությունների, պաշարների և հետախուզության տվյալների տեղ հասցնելը։ Ըստ ականատեսներից մեկի՝ Անդրեա և Տերեսա Վիլյառեալի նման կանայք ստանձնել են այնպիսի պարտականություններ, որոնցից տղամարդիկ վախեցել են հեղափոխություն սկսելու սպառնալիքի պատճառով։

  Տեխասի կանայք հատկապես ակտիվ էին... նրանք ստիպված էին շարունակել այն աշխատանքները, որով տղամարդիկ շատ էին վախենում զբաղվել։  

Քույրերը նաև Մայր Ջոնսի հետ միասին հրապարակային ելույթներ են ունեցել՝ պահանջելով ազատ արձակել Սան Անտոնիոյում բանտարկված մեքսիկացի հեղափոխականներին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. de Magnón, Leonor Villegas; Lomas, Clara (1994). The Rebel. Arte Publico Press. ISBN 1-55885-056-2. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 Zarate, Griselda (9 ноября 2010). «Two Sisters Andrea and Teresa Villarreal Revolutionary». Bicentennial Magazine , Tecnológico de Monterrey (# 10). Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.(չաշխատող հղում)
  3. Palomo Acosta, Teresa; Winegarten, Ruthe (2003). Las Tejanas: 300 years of history. Vol. 10 of Jack and Doris Smothers series in Texas history, life, and culture. University of Texas Press. էջեր 78–79. ISBN 0-292-70527-1. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
  4. «Brooklyn College Web Site». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.