Տետովոյի պետական համալսարան
Տետովոյի պետական համալսարան (ալբ․՝ Universiteti Shtetëror i Tetovës, մակեդոներեն՝ Државен универзитет во Тетово), Մակեդոնիայի չորս պետական համալսարաններից մեկն է։ Գտնվում է Տետովոյում։ Հիմնադրվել է 1994 թվականի հունիսի 4-ին որպես ալբաներեն լեզվով Մակեդոնիայի առաջին բարձրագույն ուսումնական հաստատություն, սակայն մինչև 2004 թվականի հունվար ազգային կառավարության կողմից չի ճանաչվել որպես պետական համալսարան։ Համալսարանում դասընթացները կազմակերպվում են ալբաներեն, մակեդոներեն և անգլերեն լեզուներով։
Տետովոյի պետական համալսարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | դեկտեմբերի 17, 1994 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Տետովո |
Կայք | unite.edu.mk |
![]() ![]() Տետովոյի պետական համալսարան, Հյուսիսային Մակեդոնիա | |
![]() |
Պատմություն
խմբագրելՏետովոյի պետական համալսարանը հիմնադրվել է 1994 թվականի հունիսի 4-ին Մակեդոնիայի Ալբանական մշակութային ընկերության նախաձեռնությամբ։ Առաջին դասախոսությունները կազմակերպվել են 1995 թվականի փետրվարի 16-17-ին։
Ֆակուլտետներ և բաժիններ
խմբագրելՀամալսարանն ունի 11 ֆակուլտետ՝
- Տնտեսագիտության ֆակուլտետ
- Իրավունքի ֆակուլտետ
- Կիրառական գիտությունների ֆակուլտետ
- Գեղարվեստի ֆակուլտետ
- Փիլիսոփայության ֆակուլտետ
- Բանասիրության ֆակուլտետ
- Բժշկագիտության ֆակուլտետ
- Մաթեմատիկայի և բնական գիտությունների ֆակուլտետ
- Սննդարդյունաբերության ֆակուլտետ
- Ֆիզիկական կրթության ֆակուլտետ
- Բիզնես վարչարարության ֆակուլտետ
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տետովոյի պետական համալսարան» հոդվածին։ |