Տեսարաններ ամուսնական կյանքից

Տեսարաններ ամուսնական կյանքից (շվեդ.՝ Scener ur ett äktenskap), ռեժիսոր Ինգմար Բերգմանի գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է ըստ հենց իր սցենարի։

Տեսարաններ ամուսնական կյանքից
շվեդ.՝ Scener ur ett äktenskap
Երկիր Շվեդիա
Ժանրդրամա[1]
Թվական1973
Լեզուշվեդերեն
ՌեժիսորԻնգմար Բերգման[2][3][4]
Սցենարի հեղինակԻնգմար Բերգման[2]
ԴերակատարներԼիվ Ուլման[5][6], Էրլանդ Յուզեֆսոն[5][6], Բիբի Անդերսոն[5][6], Գուննել Լինդբլյում[6], Barbro Hiort af Ornäs?, Յան Մալմսլյո, Wenche Foss?[6], Anita Wall?[6], Լենա Բերգման[6] և Բերթիլ Նորստրյոմ
ՕպերատորՍվեն Նյուկվիստ
Տևողություն281 րոպե[7]

Բերգմանի ֆիլմը սիրո պատմություն է վեց դրվագից։ Ֆիլմը նկարահանվել է ընդամենը չորս ամսվա ընթացքում, սակայն ռեժիսորի կարևոր ֆիլմերից մեկն է։ Նա այնքան է տարվել կերպարներով (որոնց դերերը վստահվել են միայն իր սիրելի դերասաններին), որ իր ստեղծագործական կյանքի մայրամուտին նկարահանել է ֆիլմի շարունակությունը, որտեղ պատմել է Մարիանայի և Յուհանի կյանքի արդեն հասուն տարիների մասին։

Բերգմանի ֆիլմը շատ կամերային է։ Բիբի Անդերսոնի, Յանա Մալմշյոնի և Անիտա Վալի հերոսները հայտնվում են միայն ֆիլմի ներածության մեջ, ֆիլմի մնացած հատվածում կադրում միայն Մարիաննան ու Յուհանն են, որոնց դերերը կատարում են Լիվ Ուիլմանն ու Էրլանդն ու Յուզեֆսոնը, որոնք միայն մի քանի րոպեով են նկարահանվել փողոցում։ Հետաքրքիր է, որ ֆիլմում երաժշտություն չի հնչում։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը բաղկացած է վեց տեսարանից. նրանցից յուրաքանչյուրը Մարիաննայի և Յուհանի 20-ամյա համատեղ կյանքի դրվագներն են։ Յուհանը պրոֆեսոր է, Մարիաննան` ապահարզանների գծով մասնագիտացված իրավաբան։ Նրանք ոչ միայն կայուն եկամուտ ունեն, այլև` հարուստ ուսանողական անցյալ։

Մի անգամ ամուսիններն ազատ երեկո են անցկացնում իրենց ընկերների շրջապատում։ Ապահարզանի սահմանին գտնող զույգը վիճում է և ասես ցույց տալիս հերոսներին իրենց սպասվող հեռանկարը։

Հոգնածությունը, իրենց զգացմունքներում անվստահությունն ու վերջապես Յուհանի դավաճանությունը հանգեցնում են միանգամայն բարեկեցիկ ընտանիքի բաժանությանը։

Սակայն հերոսները չեն կարողանում առանց իրար ապրել. բաժանությունը լավ առիթ է դառնում միմյանց հասկանալ, ցավակցել ու անկեղծ լինել։ Նախկին ամուսինների զգացմունքները բոցավառվում են նոր ուժով։

Ֆիլմի վերջին տեսարանում հերոսները փախչում են քաղաքամերձ տնակ` իրենց ցանկությունները բարելավելու։

Դերերում խմբագրել

  • Լիվ Ուլման - Մարիաննա
  • Էրլանդ Յուզեֆսոն - Յուհան
  • Բիբի Անդերսոն - Կատարինա
  • Գունել Լինդբլում - Եվա
  • Յան Մալմշյո - Պետեր
  • Անիտա Վալ - ֆրու Պալմ
  • Բարբրո Հիորտ աֆ Օրնես - ֆրու Յակոբի

Պարգևներ և առաջադրումներ խմբագրել

Պարգևներ խմբագրել

  • 1975 - Դավիթ դի Դոնաթելլո մրցանակ
  • 1975 - «Ոսկե գլոբուս» մրցանակ
    • Լավագույն արտասահմանյան ֆիլմ
  • 1975 - ԱՄՆ կինոքննադատների ազգային համայնքի մրցանակ
    • Լավագույն ֆիլմ
    • Լավագույն դերասանուհի - Լիվ Ուլման
    • Լավագույն սցենար - Ինգմար Բերգման
    • Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի - Բիբի Անդերսոն

Առաջադրում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • И. Бергман «Шёпоты и крики» // Картины / Перевод со шведского А. Афиногеновой. — М.- Таллин: Музей кино, Aleksandra, 1997. — 440 с. — ISBN 9985-827-27-9