Տեղեկագիր Հայաստանի շինարարների միության

պարբերական

«Տեղեկագիր Հայաստանի շինարարների միության», ամենամսյա, ապա՝ երկամսյա հանդես, գիտական աշխատանքների ժողովածու։ Հայաստանի շինարարների միության «Միդիս-Շար» ընկերության հրատարակություն։

Տեղեկագիր Հայաստանի շինարարների միության
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1996
ԳրասենյակԵրևան, Հայաստան

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 1996 թվականից Երևանում։ Խմբագիրներ՝ Անահիտ Սարգսյան, Անահիտ Պողոսյան, Յուրի Սաֆարյան (2011 թվականից)։

Տպագրում է գիտական հոդվածներ, քաղաքաշինության ոլորտին առնչվող օրենսդրական և ենթաօրենսդրական փաստաթղթեր, տեղեկատվական և այլ նյութեր (հայերեն, ռուսերեն, անգլերեն)։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։