Տեկոս
Տեկոս (ռուս.՝ Текос), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Գելենջիկի քաղաքային օկրուգի կազմում։ Գտնվում է ծովի մակարդակից 85 մ բարձրության վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Տեկոս | |||
ռուս.՝ Текос | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Քաղաքային օկրուգ | Գելենջիկի քաղաքային օկրուգ | ||
Հիմնադրված է | 1869 թ. | ||
Առաջին հիշատակում | 1896 | ||
ԲԾՄ | 78 մետր | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Բնակչություն | 1060 մարդ (2010[1]) | ||
Ազգային կազմ | ռուսներ, չեխեր, լեհեր, հայեր | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | 86141 | ||
Փոստային դասիչ | 353484 | ||
ՍՎՏԲՀԴ | 3408802002 | ||
|
Աշխարհագրություն խմբագրել
Տեկոս գյուղը գտնվում է Գելենջիկից 40 կմ հեռավորության վրա Տեկոս գետի ափին, Պշադա և Արխիպո-Օսիպովկա գյուղերի միջև։ Տեղակայված է Կրուգլայա լեռան (523 մ) արևելյան լանջի ստորոտին և Կապույտ լեռան (546 մ) հյուսիսային լանջի ստորոտին։ Տեկոս գյուղից 7 կմ հեռավորության վրա գտնվում է Պշադա գյուղը, 6 կմ հեռավորության վրա՝ Արխիպո-Օսիպովկա գյուղը։
Բնակչություն խմբագրել
Բնակչությունը 2010[1] թվականին գրանցված տվյալներով կազմում էր 1060 մարդ, հիմնականում հայեր, ռուսներ, հույներ և չեխեր, ովքեր զբաղվում են այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։
Գյուղն ունի ակումբ, գրադարան, մանկապարտեզ և բուժկայան։
Պատմություն խմբագրել
19-րդ դար խմբագրել
Գյուղը հիմնադրվել է 1866 թվականին։ 1896 թվականի հարկատու բնակչության վերստուգիչ մարդահամարի համաձայն, մտնում էր Սևծովյան նահանգի Տուապսեի օկրուգի կազմի մեջ։ Գյուղի հայերը եկել են 1867 թվականին, Սամսունից և նրա շրջակա գյուղերից։
20-րդ դար խմբագրել
1905 թվականի տվյալների համաձայն, Արխիպո-Օսիպովսկի գյուղական համայնքի Տեկոս գյուղն ուներ 14 տուն։ Ըստ 1923 թվականի վերստուգիչ մարդահամարի, Տեկոս գյուղը մտնում էր Կուբան-Սևծովյան նահանգի Սևծովյան օկրուգի Տուապսեի շրջանի Ջուբգայի գավառակի կազմի մեջ։ Գելենջիկի շրջանի ստեղծումից հետո, 1925 թվականին Տեկոսը մտել է Հյուսիս-Կովկասյան երկրամասի Գելենջիկի շրջանի կազմի մեջ։ 1965 թվականին Տեկոս գյուղը վերադարձվել է Կրասնոդարի երկրամասի Գելենջիկի շրջանին։