Տելնյաշկա (ռուս.՝ тельняшка) (խոսակցական՝ տելնիկ (ռուս.՝ тельник)), ծովային տրիկոտաժե վերնաշապիկ, որը հագնում են մարմնի վրա, այստեղից էլ անունը՝ մարմին-тело (տելո)։ Պատրաստվում է կապույտ և սպիտակ հաջորդող շերտերով տրիկոտաժե գործված կտորից։ Ռուսական ծովային նավատորմիղում տրամադրվում է նավաստիներին, ավագներին, ռազմածովային հաստատությունների կուրսանտներին, ծովային հետևակի և օդային դեսանտային զորքերի զինծառայողներին[1]։

ավանդական ծովային տելնյաշկա
Ռոսիա Հածանավի վրա նավաստիներին օղի բաժանելու պահը՝ երևում են տելնյաշկաները։
խորհրդային ծովային հետևակը, 1985 г..
Ֆրանսիացի նավաստի "Ժան Բար" (Jean Bart (D615) ֆրեգատից, հուլիսի 14 2008)

Առաջին տելնյաշկաները հայտնվեցին առագաստային նավատորմի ժամանակ։ Ռուսաստանում դրանք ներմուծեց Մեծ Իշխան Կոստանդին Նիկոլաևիչ Ռոմանովը 1874 թվականին։

Տելնյաշկան ֆիլատելիայում խմբագրել

Տելնյաշկան, որպես հագուստի բաղկացուցիչ, պատկերված է ԽՍՀՄ զինված ուժերին, Կարմիր բանակին նվիրված ԽՍՀՄ փոստային նամականիշերի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել