Տափըկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Շատախի գավառակում` համանուն գետի ափին, անտառապատ ձորում։

Գյուղ
Տափըկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակՇատախի գավառակ
Այլ անվանումներՏապըկ, Տապիկ, Տապկա, Տափըգ, Տափըք, Տափիկ, Տափկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Գյուղում 1904 թվականին թուրքական կառավարությունը կառուցել էր զորանոց (Սասունը վերահսկելու նպատակով ստեղծված 5 զորանոցներից մեկը՝ Շատախ գավառակի համար)։ 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ, Տափըկի բնակիչները դիմել են ինքնապաշտպանության։ Մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին, փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

Բնակչություն խմբագրել

1909 թվականին ուներ 244 հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով, մասամբ՝ այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Տափըկն ուներ հայկական եկեղեցի։ Գյուղի մոտ է գտնվում է Զուզա (Սասունաբերդ) բերդի ավերակները[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 63

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
  • Հայկական Սովետական Հանրագիտարան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։