Տարօրինակ սիրո զարմանալի պատմությունը

Տարօրինակ սիրո զարմանալի պատմությունը (հինդի՝ अजब प्रेम की ग़ज़ब कहानी, Ajab Prem Ki Ghazab Kahani), հնդկական կատակերգություն, որի ռեժիսորը Ռաջկումար Սանթոշն է։ Նկարահանվել է հնդկերեն և վարձույթով թողարկվել է 2009 թվականի նոյեմբերի 6-ին։

Տարօրինակ սիրո զարմանալի պատմությունը
հինդի՝ अजब प्रेम की ग़ज़ब कहानी
Երկիր Հնդկաստան
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Թվական2009
Լեզուհինդի
ՌեժիսորRajkumar Santoshi?[1]
Սցենարի հեղինակRajkumar Santoshi?
ԴերակատարներԿատրինա Կաիֆ, Ռանբիր Կապուր, Upen Patel? և Darshan Jariwala?
ՕպերատորՏիրու
Նկարահանման վայրՈւտի
Տևողություն161 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Պրեմը (Ռանբիր Կապուր) ապրում է Գոայում և միանգամայն գոհ է իր կյանքից։ Կյանքում նրա միակ զբաղմունքը ուրիշներին երջանկացնելն է։ Այդ պատճառով նա խանդավառությամբ ձեռնամուխ է լինում օգնել իր սիրահարված ընկերոջը տնից փախցնելու նրա ընկերուհուն։ Միևնույն ժամանակ Պրեմին համարձակվում է ստեղծել ավելի շատ խնդիրներ։ Նա ծանոթանում է Ջենիի հետ (Կատրինա Կաիֆ), որը սկզբում նրան լուրջ չի վերաբերվում, բայց հետո սկսում է նուրբ զգացմունքներ տածել այս բարի պատանու նկատմամաբ։ Բացի թեթև բնավորությունից, Պրեմն օժտված է ևս մեկ հաճելի հատկանիշով. հուզվելիս նա սկսում է կակազել, ինչպես Ջենին։ Նա աղջկան նվիրում է իր սերը, իսկ դա հենց այն է, ինչ որբ Ջենին չի ստացել իրեն որդեգրած ընտանիքից։ Բայց Պրեմի փոխադարձ սիրո երազանքները կոտրվում են, երբ Ջենին հայտնում է, որ սիրում է Ռախուլին (Ուպեն Պատել)՝ քաղաքական գործիչ Փիթամբարա Ջալանայի որդուն։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Filmfare Awards

  • Filmfare Award ըստ քննադատների կարծիքի՝ տղամարդու լավագույն դերի համար — Ռանբիր Կապուր[2]
  • առաջադրվել է Filmfare Award մրցանակին ֆիլմի լավագույն երաժշտության համար — Փրիթան Չիկրաբորթի
  • առաջադրվել է Filmfare Award մրցանակին տղամարդու արտակադրային լավագույն ձայնի համար — Աթիֆ Ասլամ
  • առաջադրվել է Filmfare Award մրցանակին կանացի արտակադրային լավագույն ձայնի համար — Ալիշա Չինայ
  • առաջադրվել է Filmfare Award մրցանակին տղամարդու լավագույն դերի համար — Ռանբիր Կապուր[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt1252596/
  2. «Winners of 55th Filmfare Awards 2009» (անգլերեն). Bollywood Hungama, News Network. 2011 թ․ փետրվարի 27. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 14-ին.
  3. «Nominations for 55th Filmfare Awards 2009» (անգլերեն). Bollywood Hungama, News Network. 2010 թ․ փետրվարի 11. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 14-ին.