Տարվա մարդը (ֆիլմ)
«Տարվա մարդ»(անգլ.՝ Man of the Year), ռեժիսոր Բերի Լևինսոնի ֆիլմը։ Ֆիլմը թողարկվել է 2006 թվականի հոկտեմբերի 13-ին և նկարահանվել է Տորոնտոյում և Համիլտոնում, Օնտարիոյում, ինչպես նաև Վաշինգտոն ԿՇ-ի որոշ մասերում[2]։
Տարվա մարդը անգլ.՝ Man of the Year | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն, թրիլեր, կատակերգական թրիլեր և դրամա |
Թվական | 2006 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Բարրի Լևինսոն |
Պրոդյուսեր | Բարրի Լևինսոն և Ջեյմս Ջի Ռոբինսոն |
Սցենարի հեղինակ | Բարրի Լևինսոն |
Դերակատարներ | Ռոբին Ուիլյամս, Քրիստոֆեր Ուոքեն, Լորա Լիննի, Լյուիս Բլեք, Ջեֆ Գոլդբլյում, Թինա Փեյ, Էմի Փոլեր, Դեյվիդ Ալփեյ, Chris Matthews?, Դմիտրի Չեպովեցկի, Սաշա Ռոյզ, David Ferry?[1], Քիմ Ռոբերթս[1], Ջեյմս Քարվիլ[1], Շոն Ռոբերթս[1], Rick Roberts?[1], Ռիք Քորդեյրո[1] և Linda Kash?[1] |
Օպերատոր | Դիք Փոուփ |
Երաժշտություն | Գրեմ Ռևել |
Պատմվածքի վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան |
Նկարահանման վայր | Տորոնտո, Համիլտոն և Տորոնտոյի համալսարան |
Կինոընկերություն | Morgan Creek Productions |
Տևողություն | 115 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե խմբագրել
Ներկայիս քաղաքական թեմաներով երգիծական հեռուստատեսային շոուների հանրահայտ հաղորդավար Թոմ Դոբբսը հանդիսատեսներից մեկի առաջարկով առաջադրվում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում։ Շնորհիվ ժողովրդական ճանաչման, նա հայտնվել է նախագահի թեկնածուների եռյակում։ Հեռուստաշոուի նրա թիմը աջակցում է նրան և օգնում կազմակերպել նախընտրական քարոզարշավ, որի արդյունքում Դոբսի ժողովրդականությունը որպես թեկնածու կտրուկ աճում է։ Գալիս է ընտրությունների օրը։ Ամերիկացիները քվեարկում են ՝ օգտագործելով Դելակրա էլեկտրոնային համակարգը։ Դոբսի պրոդյուսեր և ընկեր Ջեկ Մենկենը հայտնվում է հիվանդանոցում, և այնտեղ Դոբբսը, ով եկել էր նրան այցելելու, հեռուստատեսությամբ տեղեկանում է իր հաղթանակի մասին։ Սենսացիա։ Թստրադային աստղը նախագահ է։ Դոբբսի հաղթանակը անակնկալ չէ, մարդիկ սիրում է իր կատակերգուին և վստահում են նրան։ Բայց հաղթանակը նույնքան պատահական էր, որքան ընտրությունների վերաբերյալ նրա ամբողջ մտահղացումը։ Դելակրոյի աշխատակիցը, ով համակարգը փորձարկել է, հայտնաբերում է, որ քվեների հաշվարկի ծրագրում սխալ կա։ Հաշվարկները սխալ են։ Տարվա մարդ պետք է դառնալ մեկ այլ թեկնածու։ Աղջիկը սարսափած է։ Ընկերությունը գերադասում է թաքցնել սխալը սկանդալից խուսափելու համար, իսկ աղջկան հորդորում են լռել։ Բայց նա, գիտակցելով, որ ժողովուրդը խաբված է, որոշում է ամեն ինչ պատմել նորաթուխ նախագահին ...
Դերերում խմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Ռոբին Ուիլյամս | Թոմ Դոբս |
Քրիստոֆեր Ուոքեն | Ջեք Մենկեն |
Լաուրա Լինին | Էլեանոր Գրին |
Լյուիս Բլեք | Էդի Լենգսթոն |
Ջեֆ Գոլդբլում | Ստյուարտ |
Դեյվիդ Ալպեյ | Դենի |
Ռիկ Ռոբերթս | Ջեյմս Հեմինգս |
Թինա Ֆեյ | կամեո |
Էմի Պոլեր | կամեո |
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- Պատոնական կայք(անգլ.)