Տարոն Սահակյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տարոն Ժորայի Սահակյան (հուլիսի 7, 1962, Արմավիր), տնտեսագետ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։
Տարոն Սահակյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 7, 1962 (61 տարեկան) |
Ծննդավայր | Արմավիր |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կենսագրություն խմբագրել
Տարոն Սահակյանը ծնվել է 1962 թվականի հուլիսի 7-ին Արմավիր քաղաքում[1]։ 1985 թվականին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։ Ստացել է տնտեսագետի որակավորումը։ 1979-1980 թվականներին աշխատել է Արմավիր քաղաքի Ռելեի գործարանում[2], 1985-1991 թվականներին՝ խորհրդային և կուսակցական մարմիններում[3]։ 1991-1997 թվականներին ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել արտասահմանում[4]։ 1970 թվականինհ հիմնադրել է «ԻԳՄԱ»-ն, 1988 թվականին «ԷԿՈՆՈՄԻՆՎԵՍՏԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունը, 1999 թվականին՝ «ԱՖԱ կոնցեռնը»։ 1999 թվականի մայիսի 30-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր 39 ընտրատարածքից։ Եղել է Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է «Կայունություն» պատգամավորական խմբի անդամ, 2000 թվականի դեկտեմբերից խմբակցություններում և պատգամավորական խմբերում չի ընդգրկվել։ Ոչ մի կուսակցության չի պատկանում[5]։
Անձնական Կյանք խմբագրել
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «National Assembly of RA». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Саакян, Тарон Жораевич - Wikiwand». www.wikiwand.com. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Саакян, Тарон Жораевич — Википедия. Что такое Саакян, Тарон Жораевич». wiki.moda. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Октемберян, Тарон Жораевич Саакян арм Տարոն Սահակյան Армянский депутат Дата рождения: 7 июля 1962Место рождения:; ССР, Армянская. «Саакян, Тарон Жораевич - это... Что такое Саакян, Тарон Жораевич?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.