Տարոն-Տուրուբերանի հայրենակցական միություն

Տարոն-Տուրուբերանի հայրենակցական միություն, ՏՏՀՄ, 1917 թվականին հիմնված ամերիկահայ կազմակերպություն[1]։

Տարոն-Տուրուբերանի հայրենակցական միություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված1917

Պատմություն խմբագրել

Հիմնվել է 1917 թվականին ԱՄՆ-ում։ Լինելով համանման ամերիկահայ միություններից մէկը, ՏՏՀՄ-ն հանդիսանում էր ցեղակրոնության ամուր հենարաններից մեկը։ Միությունը որդեգրել էր որպես հավատո հանգանակ, իր զինանշանի վրա արձանագրել էր դարերի խորքից քաղած Մամիկոնեից Ուխտը։ Ղևոնդ պատմիչի վկայությամբ, 775 թվականին Բագրևանդ գավառում արաբների դեմ տեղի ունեցած Արձնի գիւղի մօտ մղուած ճակատամարտում, որը ղեկավարում էին Մամիկոնյան տոհմի իշխանները, դժվարին կացության մեջ ընկած հայ ռազմիկները իրար քաջալերում էին հետևյալ խոսքերով[2].

Քաջութեամբ մեռցուք ի վերայ աշխարհից մեր եւ ի վերայ ազգիս մեր, եւ մի տեսցեն աչք մեր կոխան ոտից պղծալից լեալ զսրբարանս մեր։

Սրանով միությունն արդեն հաստատել է, որ ինքը սովորական հայրենակցական միություն չէ, այլ ավելի «քաղաքական բնույթ կրող հայրենակցական կազմակերպություն մը, հին ասպետական ուխտերու տիպարով»[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մուշեղ Լալայան, Ցեղակրոն և Տարոնական շարժումներն ու Գարեգին Նժդեհի գործունեությունը էջը, Երևան, «Ազգայնական ակումբ», 2001 — 45, էջեր 45 — 103 էջ։
  2. Ղևոնդ, «Պատմություն», Երևան, 1982 թ., էջ 119
  3. «Տարոնի Արծիվ», 1938 թ., թիվ 1, էջ 2