Տարոնիկ

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տարոն (այլ կիրառումներ)

Տարոնիկ (նախկին անվանումը՝ Փոքր Զեյվա), գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 7 կմ հարավ-արևմուտք։ Մարզկենտրոն Արմավիրից հեռավորությունը կազմում է 15 կմ, գտնվում է ծովի մակերևույթից 845 մ բարձրության վրա։ Վերանվանվել է Տարոնիկ 1978 թ. հունվարի 25-ին[3]։

Գյուղ
Տարոնիկ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
Գյուղ Մեծամոր համայնք[1]
Մակերես9,78 կմ²
ԲԾՄ850 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1892[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունտարոնիկցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքtaronik.armavir@mta.gov.am
Տարոնիկ (Հայաստան)##
Տարոնիկ (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Տարոնիկի մշտական բնակչությունը կազմել է 1892, առկա բնակչությունը՝ 1846 մարդ[2]։ Մինչև 1919 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4], այնուհետ` հայերով, որոնց նախնիների մի մասը 1915-1920 թվականներին գաղթել են Վանի, Բիթլիսի, Մուշի գյուղերից[3]։

Տարոնիկի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].

Տարի 1831 1873 1922 1931 1950 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 658 492 339 560 248 1243 1448 1822 2017 1892[2]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ և անասնապահությամբ։

Պատմական կառույցներ խմբագրել

Գյուղում ունի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Տարոնիկ գյուղի արևմտյան կողմում է գտնվում մ.թ.ա. 4-րդ-1-ին հազարամյակների Մեծամոր բլուր-հնավայրը։ 1965 թվականից մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում։ Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի և երկաթի ժամանակաշրջաններին։ Թանգարանում հավաքվել և ցուցադրվում է հնավայրում պեղված 27 000-ից ավելի առարկա։ Առաջին հարկում ցուցադրվում են ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզի շրջանից մինչև ուշ միջնադար։ Երկրորդ հարկում ներկայացված են Մեծամորի հնագույն արհեստներն ու ծեսերը։ Նկուղային հարկում է հատուկ զետեղարանը, ուր ներկայացված են Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, սաթե, կիսաթանկարժեք քարերից պատրաստված եզակի մշակութային արժեքներ։ Գյուղը գրավում է զբոսաշրջիկներին, որոնք աշխարհի տարբեր վայրերից գալիս են տեսնելու Տարոնիկի հարստությունը։

Հայտնի մարդիկ խմբագրել

Այստեղ է ծնվել մեծացել ազատամարտիկ՝ Գառնիկ Զավենի Գառնիկյանը[6], որի անունն է կրում Տարոնիկի միջնակարգ դպրոցը։

Տարոնիկում է ապրել և ուսանել Ապրիլյան պատերազմի հերոս՝ 19 ամյա, Բորիս Ռաֆիկի Օզմանյանը, ազգությամբ եզդի։ Բորիսն այն անհետ կորած զինծառայողներից էր, որի մարմինը հակառակորդը հանձնեց ապրիլի 5-ին, զինվորների մարմինների փոխանակման ժամանակ։ Նա հերոսաբար մարտնչեց մինչև վերջին շունչը և զոհվեց հանուն հայրենիքի։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. Տեղեկություններ Մեծամոր համայնքի մասին Արմավիրի մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 58
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 197» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  6. Ծնվել է 1962 թ. մարտի 22-ին Հայաստանի Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և ՀՀ «Արիություն» մեդալով