Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տարանտո (այլ կիրառումներ)

Տարանտո (լատին․՝ Taranto), քաղաք և նավահանգիստ Հարավային Իտալիայում, Հոնիական ծովի Տարանտոյի ծոցի ափին։ Տարանտոյի մարզի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը կազմում է 245 հազար մարդ (1977 թվականի տվյալներով)։

Բնակավայր
Տարանտո
իտալ.՝ Taranto
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
Հիմնադրված էմ. թ. ա. 706 թ.
Մակերես249,86 կմ²
ԲԾՄ15±1 մետր
Բնակչություն188 098 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ099
Փոստային դասիչ74121-74122-74123
Ավտոմոբիլային կոդTA
Պաշտոնական կայքcomune.taranto.it(իտալ.)
Տարանտո (Իտալիա)##
Տարանտո (Իտալիա)

Հին հունական գաղութ Իտալիայի հարավ–արևելքում, Տարանտոյի ափին, այժմյան Տարանտո քաղաքի տեղում։ Հիմնել են սպարտացիները, մեր թվարկությունից առաջ մոտ 700 թվականին։ Սկզբում կառավարել են թագավորները, մեր թվարկությունից առաջ 6-րդ դարի 2-րդ կեսից հաստատվել է տիրանիա (Տիրանոս), մեր թվարկությունից առաջ 5-րդ դարի սկզբին՝ ստրկատիրական դեմոկրատիա։ Ծաղկման է հասել մեր թվարկությունից առաջ 4-րդ դարի 1-ին կեսին՝ փիլիսոփա (պյութագորական) Արքիտասի կառավարման ժամանակ։ Եղել է առևտրաարհեստավորական խոշոր կենտրոն։ Մեր թվարկությունից առաջ 272 թվականից (մեր թվարկությունից առաջ 282-272 թվականների պատերազմում պարտվել է Հռոմից հետո՝ Հռոմից կախյալ դաշնակից։ Պունիկյան 2-րդ պատերազմի (մեր թվարկությունից առաջ 218-201 թվականները) ժամանակ դաշնակցել է Հաննիբալին, սակայն մեր թվարկությունից առաջ 209 թվականին դարձյալ ենթարկվել է Հռոմին։ Մեր թվարկությունից առաջ մոտ 125 թվականին Տարենտի տարածքում հիմնվել է հռոմեական Նեպտունիա գաղութը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարանտո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։